Ծրագրի կազմակերպում և կառավարում սեմինարը շուտով Վանաձորում
Հոկտեմբերի 30-31 Ծաղկաձորի սպորտ համալիրում տեղի ունեցավ <<Ծրագրի
կազմակերպում և կառավարում>> անվամբ սեմինար,որը կազմակերպել էր Խաղաղության Կորպուսի երևանյան գրասենյակը Ամերիկայի դեսպանատան ֆինանսավորմամբ: Ծրագրի մասնակիցներին էին Խաղաղության Կորպուսի ամերիկացի կամավորները և նրանց ներկայացուցիչները տարբեր մարզերից,ովքեր աշխատում էին տարբեր ոլորտներում:
Ծրագրի նպատակն էր նկարագրել հաջողված ծրագրերը,ստեղծել հաջող ծրագրեր ՝ իրականացնելու համար,քննարկել ծրագրի նախագծման քայլերը և իրենց համայնքի համար մշակել պոտենցիալ ծրագիր և որոշել,թե ինչպես կիրառել դաընթացի ընթացքում սովորած հմտություններն ու գիտելիքներն և ինչպես փոխանցել դա ուրիշներին:
Վանաձոր քաղաաքից ներկայացվել էին Խաղաղության կորպուսի կամավորը, ՛՛Հկ Կենտրոն՛՛-ի կամավորը և Օրրան բարեգործական-հասարակական կազմակերպության մեկ անդամ: 2 օրերի ընթացքում մասնակիցները սովորեցին ու գործնական առաջադրանքների միջոցով ձեռք բերեցին ծրագրի կառավարմանը վերաբերող մի շարք հմտություններ,որոնք մոտ օրերս կփոխանցվեն վանաձորաբնակ քաղաքացիներին,ովքեր հետաքրքրված են:
Սեմինարի ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր:
Հ.Գ. Վանաձորյան սեմինարներին մասնակցելու համար հետևեք Վանաձոր Ինֆոտան պարբերական թարմացումներին և հայտարարություններին:
Комментарии
Отправить комментарий