пятница, 21 апреля 2017 г.


՛Լրատվամիջոցների ազդեցությունը հասարակական կարծիքի ձևավորման հարցում՛

Ապրիլի 20-ին Վանաձոր Ինֆոտանը տեղի ունեցավ ՛Լրատվամիջոցների ազդեցությունը հասարակական կարծիքի ձևավորման հարցում՛ թեմայով քաղ. լրագրության-մեդիագրագիտության դասընթաց, որի ժամանակ քննարկվեցին լրատվական դաշտի ներկա վիճակը, հասարակություն-լրատվամիջոցների կապը և հասարակության շրջանում առկա կարծրատիպերը լրատվամիջոցների նկատմամբ, ինչպես նաև տարբեր տեղեկատվական աղբյուրների կողմից միևնույն թեման լուսաբանելու թերություններն ու առավելությունները:


Գործնական հատվածում մասնակիցները բաժանվելով երկու խմբի՝ լրատվամիջոցներ և հասարակություն, փորձեցին ներկայացնել լուր և ապա քննարկել դրանց հնարավոր ճիշտ ձևակերպումները:
Դասընթացը վարում էր hetq.am, Երկիր մեդիա հեռուստաընկերության, jem-news. net-ի Լոռու մարզի թղթակից, 12 տարվա աշխատանքային փորձ, մի քանի անգամ լրագրողական հանրապետական մրցույթների հաղթող Գայանե Սարգսյանը:

среда, 19 апреля 2017 г.

Համատեղ ամփոփում ենք ՀաՄաՏեղ-ի համայնքային նախաձեռնությունները

Հարգելի գործընկեր,

Սիրով հրավիրում ենք մասնակցելու ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում իրականացված 
Վանաձորի՝ «Խոսուն Պատեր», 
Մարգահովիտի՝ «Եղի'ր տեղեկացված, դարձի'ր պահանջատեր», 
Լոռի Բերդի՝ «Լոռի բերդի համայնքայի երիտասարդական ժողովի կազմավորում» 
նախաձեռնությունների ամփոփման միջոցառմանը: 

Միջոցառումը տեղի կունենա Ապրիլի 26-ին, ժամը 15:00-ին ՀԿ Կենտրոնի Վանաձոր Ինֆոտան դահլիճում (hասցեն՝ ք. Վանաձոր, Խորենացի 6/1):

ՀաՄաՏեղ ծրագիրն իրականացվում է ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ-ի կողմից Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամ, ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Այն հանդիսանում է ՀաՄաՏեղ հնգամյա ծրագրի մի բաղադրիչը, որի նպատակն է բարձրացնել հանրային ներգրավվածությունը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումների գործընթացում:
՛Տվյալների օգտագործումը SPSS ծրագրային փաթեթի միջոցով՛ դասընթաց


Ապրիլի 27-ին Վանաձոր Ինֆոտանը տեղի կունենա ՛Տվյալների օգտագործումը SPSS ծրագրային փաթեթի միջոցով՛ թեմայով դասընթաց, որը վարելու է ՀՌԿԿ-Հայաստանի տվյալների հավաքագրման ծրագրի ղեկավար Նաիրա Վարդանյանը:

Դասընթացը կազմակերպվում է Վանաձորի Ինֆոտան աջակցությամբ՝ Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը և ՀԿ Դեպո–Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրերի շրջանակներում: 

Դասընթացի մանրամասների և մասնակցության հայտը լրացնելու համար սեղմեք հետևյալ հղմանը՝
http://www.crrc.am/555-%D5%8F%D5%BE%D5%B5%D5%A1%D5%AC%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D6%85%D5%A3%D5%BF%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-SPSS-%D5%AE%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D6%83%D5%A1%D5%A9%D5%A5%D5%A9%D5%AB-%D5%B4%D5%AB%D5%BB%D5%B8%D6%81%D5%B8%D5%BE?lang=hy 

Հայտերի ընդունման վերջնաժամկետը Ապրիլի 24-ն է:

среда, 12 апреля 2017 г.

ԹԻՄ-ՏԻ՞Մ

Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց
Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝
Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ
Հայացքով իրար նայում են հանդարտ...
Հովհ. Թումանյան

Լոռու ձորը գիտի յուրաքանչյուր հայ, իսկ Լոռվա բերդը՝ ոչ բոլորը: Սակայն այն գնալով ավելի հայտնի է դառնում. Լոռի Բերդ համայնքի արգելոց-թանգարանը՝ Լոռե բերդաքաղաքը, տարեկան շուրջ 12000 զբոսաշրջիկ է այցելում: Այդուհանդերձ մեր փոքրիկ գյուղը, չկարողանալով օգտագործել այդ ռեսուրսը, ապրում էր պասիվ կենսակերպով, մինչև...
Մեր նախաձեռնող խումբն իր առջև խնդիր դրեց.նպաստել գյուղի՝մասնավորապես երիտասարդության, ակտիվացմանը: Ստեղծեցինք Համայնքային Երիտասարդական Ժողով (ՀԵԺ)՝ ՏԻՄ-ի հետ սերտ համագործակցությամբ: Անվանում ենք մեր մեթոդը ԹԻՄ-ՏԻՄ:
Համայնքի երիտասարդների մի մասը, դառնալով ուսանող, չէին ցանկանում վերադառնալ գյուղ. ասում են, չկան ժամանցային վայրեր, աշխատատեղեր: Գյուղը մատնվում էր «ծերացման»:
Սակայն այս նախագծի շնորհիվ կարծես հեղաշրջում կատարվեց: Մի խումբ երիտասարդներ, որոնք աչքի էին ընկնում իրենց ակտիվությամբ և կազմակերպչական ունակություններով, նախաձեռնեցին կազմավորել ՀԵԺ-ը, որի կազմի մեջ պիտի մտնեին այն երիտասարդները, որոնք, ըստ համագյուղացիների կարծիքի, համայնքում կարող էին ակտիվություն մտցնել, փոխել համայնքի առօրյան:
Այս նախաձեռնության կողքին կանգնեցին շատերը, այդ թվում ՀԿ Կենտրոնն իր ՀամաՏեղ ծրագրով, Լոռի Բերդի համայնքապետարանը, դպրոցի տնօրինությունը, «Արգինա» մշակութային ՀԿ-ն և այլոք:

Նախաձեռնության մեկնարկը ընտրությունների կազմակերպումն էր, որն էլ հենց առաջին խոչընդոտը հանդիսացավ: Շատ տարեցներ  վարանում էին մասնակցել ընտրությանը, պատճառաբանելով, որ չեն ցանկանում «խառնվել քաղաքականությանը» և գյուղի գործերին: Բայց մեր երիտասարդների մանրամասն բացատրությունների շնորհիվ դժգոհությունը վերածվեց ուրախության, բոլորը ցանկացան իրենց մերձավոր երիտասարդին տեսնել այդ ակտիվ նախաձեռնության առաջնորդի դերում: Տղաներն ու աղջիկներն այցելում էին գյուղի տները  և առաջարկում  լրացնել ընտրաթերթիկները: Այդ «ընտրությունների» արդյունքում էլ ձևավորվեց ՀԵԺ-ը: Որ ընտրությունները ստացվեցին՝ արդեն մեծ քայլ էր, որին  հենց իրենք, երիտասարդները չէին սպասում:
Ապա ՀԵԺ-ի համար շուրջմեկ ամիս անցկացվեց դասընթաց, որը ոչ միայն  երիտասարդներին գիտելիք տվեց, այլև նրանց մեջ ձևավորեց համախմբման և միասնության գաղափարի կարևորությունը, կոտրեց բազմաթիվ կարծրատիպեր, որոնք խոչընդոտում էին պատանիների և երիտասարդների ինքնահաստատմանը: ՀԵԺ-ը սկսեց մտածել իր հետագա գործունեության և առաջընթացի մասին: Կազմեց գործունեության եռամյա ռազմավարական պլան: Դա մեծ հավելյալ լիցք հաղորդեց համայնքապետարանին, որը գնահատեց գյուղում բողբոջող ավյունն ու եռանդը:
ՀԵԺ-ը կայացավ: «Արգինա» մշակութային ՀԿ-ն տրամադրեց գործունեության տարածք, համայնքապետարանը պատրաստակամություն հայտնեց, որ որևէ նախաձեռնության դեպքում փոքր գումարային աջակցություն կցուցաբերի: «Սակայն մենք արդեն նախաձեռնել ենք դրամահավաք կազմակերպել և զուգահեռաբար կուտակել սեփական միջոցներ»,- ասում է Անահիտ Շահինյանը, որն աշխատում է որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ Լոռի Բերդի հիմնական դպրոցում և ՀԵԺ-ի ամենաակտիվ մասնակիցներից է:
ՀԵԺ-ի շնորհալի երիտասարդները զատկի տոնի առիթով ձեռքի աշխատանքներ են պատրաստում՝ թելերից և ուլունքներից՝ փոքրիկ զատիկներ, ցորենի ..., փայտե նախշազարդ ձվեր, որպեսզի վաճառեն Լոռե բերդաքաղաք այցելած զբոսաշրջիկներին: Իսկ ամռանը նախատեսում են զոսաշրջիկներին առաջարկել մի շարք ծառայություններ.
  • բնական հյութերի, թեյերի, հատապտղային մածունի հյուրասիրություն,
  • տարազներով եռալեզու էքսկուրսիաների վարում,
  • ձիերով զբոսանք բերդաքաղաքի տարածքում ...

Դա կհրապուրի զբոսաշրջիկներին և կավելացնի նրանց հոսքը, շահույթ բերելով ՀԵԺ-ին և համայնքին՝ակտիվացնելով գյուղի կյանքը:

<<Գտի՛ր նպատակ, և ռեսուրսները կգտնվեն>>
ՀԵժ- ի անդամները որոշել են զբաղվել սոցիալական ձեռնարկատիրությամբ: Նրանք այդ ճանապարհի մեջ են տեսնում գյուղի զարգացումը, իսկ համապետական համայնքային խոշորացման գործընթացում դա համագործակցային միջավայր ստեղծելու և հանդուրժողականություն սերմանելու հզոր տնտեսական և քաղաքական գործիք կդառնա:

«Սոցիալական ձեռնարկատիրությունը կօգնի միավորել տուրիզմը, օրգանական գյուղատնտեսությունը և միջհամայնքային համագործակցությունը», ասում է ՀԵԺ-ի ջատագով Գայանե Բալայանը:
Հաջողությու՛ն ՀԵԺ-ին, սպասենք ամռանը՝ տեսնենք ինչպես զարգացավ համայնքը:
Այցելե՛ք Լոռե, ինքներդ  ճաշակե՛ք  ՀԵԺ-ի  ստեղծած բարիքները:


Նախաձեռնությունը  հնարավոր է դարձել «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի ՀաՄաՏեղ ծրագրի շրջանականերում, որն իրականացվում է Եվրասիա Համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցներով:

Երբ խոսում են պատերը…

«Մենք» նախաձեռնությունը «Խոսուն պատեր» ծրագիրը մտահղացել էր դեռևս մեկ տարի առաջ, սակայն կազմակերպիչներին հաջողությունը ժպտաց միայն 2017թ հունվարին, երբ «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ն համայնքային նախաձեռնությունների մրցույթ հայտարարեց ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակում:
Ծրագրով, ի սկզբանե, միտում ունեինք Վանաձորին և մեր համաքաղաքացիներին ներկայացնել ժամանակակից արվեստի ճյուղերից մեկը՝ Street Art-ը, որը մեր քաղաքում փորձեցինք զարգացնել երկու ուղղությամբ` ՏԻՄ ոլորտին առնչվող կոչ-գրություններ և պատկերներ: Թերևս հարցնեք. «Իսկ ինչո՞ւ երկու ուղղություն»:
Նախ`ՏԻՄ-ոլորտին առնչվող յուրաքանչյուր հարց սուր արձագանք է գտնում Վանաձորում, իսկ մշակութային ոլորտի հետ համադրումը հնարավորություն էր ընձեռնում լուծել վերոնշյալ խնդիրը: Երկրորդ` այս համադրումը հնարավոր էր դարձնում նաև համագործակցությունը ՏԻՄ-ի հետ, որը ՀաՄաՏեղ-ի առանցքային սկզբունքներից էր:
Այսպիսով ունեցանք մեկ ծրագիր` երկու ուղղություն, որոնցից յուրաքանչյուրով քայլ առ քայլ լուծում էինք մեր առջև դրված խնդիրները:
«Գաղափարի մեխը» կամ ինչպես հանրությանն է հայտնի ՏԻՄ-ի վերաբերյալ կոչ-գրությունները ունեն հետևյալ նպատակը`
üբարձրացնել հասարակության իրավագիտակցության մակարդակը` ապահովելով անհրաժեշտ և կարևոր տեղեկություն,
ü մարդկանց դարձնել պահանջատեր,
üնպաստել հանրային մասնակցության բարձրացմանը տեղական ինքնակառավարմանը:
Մեկնարկային շրջանում կարծիքները շատ հակակսական էին: Մարդիկ չէին հասկանում` ինչ ենք անում: Լսում էինք տարբեր մեկնաբանություններ, ինչպես` «Ի՞նչ են անում», «Էս ովքե ՞ ր են », « Այդ պատերն ափսոս չե՞ն», «Էս ջահելները էլի պատերն են փչացնում», «Երևի ընտրությունների համար է...» և այլն:
«Խոսուն պատեր» նախագծի երկրորդ` պատկերային փուլում, պատերին նկարում էինք Լոռու
մարզի ականավոր գործիչներին, տեսարժան վայրերն ու կոլորիտը ներկայացնող պատկերներ՝ խթանելով քաղաքի մշակութային դիմագծի ձևավորմանը: Այս դեպքում նույնպես արձագանքները տարբեր էին: Երբ նկարում էինք Մեծ Լոռեցու դիմապատկերը, և թույլտվություն խնդրեցինք մասնավոր շինության տիրոջից, լսեցինք հետևյալը. «Հա՛, բա իհարկե: Թումանյանը մեր պապն է, շատ բան է արել, արժանի է, նկարեք էրեխեք ջան: Լավ բան եք անում»:Ստեփան Զորյանի դիմանկարը նկարելու ժամանակ երկրորդ հարկի պատուհանից նայեց մի կին, ով, չկարողանալով տեսնել, թե ինչ է կատարվում, ասաց. «Ի՞նչ եք անում: Պատի վրա եք նկարո՞ւմ: Հարցրե՞լ եք  տան տիրոջը: Բավ է էլի պատգամավորներին  անմահացնեք մեր պատերին: Կարելի է իմանալ  ու՞մ  եք նկարում»:
Ծրագրի ժամկետները սուղ էին, եղանակային պայմանները` ի վնաս մեզ: Մեզ աջակցող նկարիչներ Սենիկ Մանուկյանից և Համլետ Հակոբյանից բացի մեզ անհրաժեշտ էին նոր նկարիչներ:  Ստիպված  սկսեցինք մեր ֆեյսբուքյան էջում տարածել «Փնտրում ենք նկարիչներ» խորագրով հայտարարություն: «Հաջողության» հեռախոսազանգը շատ չուշացավ: Այն մայրաքաղաքից էր` Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ)  ուսխորհրդից: Պարզվեց մայրաքաղաքից էլ հետևողներ ունենք:  Ավելին, նրանք պատրաստ էին աջակցել մեզ և սեփական ներդրումն ունենալ ծրագրում: Պայմանավորվեցինք: ՃՇՀԱՀ ուսանողները ժամանեցին Վանաձոր, և մեկ օրվա ընթացքում զուգահեռաբար  ստեղծվեց ևս 7 «խոսուն պատ»:


Ծրագրի վերաբերյալ արձագանքներն աննախադեպ ու անսպասելի էր ողջ թիմի համար:
Իրականացման ընթացքում`
ü  մեզ են դիմել երիտասարդներ՝ կամավորության իրենց ներդրումն ունենալու առաջարկով:
ü  ստացել ենք ֆինանսական և այլ տիպի աջակցության առաջարկներ:
ü  մարդիկ մոտեցել և առաջարկել են իրենց ֆինանսավորմամբ պատկերներ ստեղծել նաև իրենց մասնավոր կառույցների պատերին:
ü  ՎՊՀ-ն առաջարկել է նկարազարդումներ իրականացնել բուհի ներքին  պարսպի վրա` իրենց իսկ ֆինանսավորմամբ:
Ցանկանալով իմանալ մարդկանց կարծիքների մասին` ծրագրի ավարտին անց կացրեցինք հարցում: Ստացված կարծիքները ներկայացնում ենք ստորև`
  •  ՏԻՄ գրությունների շնորհիվ դարձել եմ ոլորտին ավելի տեղեկացված:
  • Առաջին անգամ այցելելով Վանաձոր` նորովի ճանաչեցի Լոռին ու լոռեցի հայտնիներին:
  • Ես զգացի ինձ հասարակության մի մասնիկ, չնայած լրիվ այլ ոլորտում եմ աշխատում:
  • Ճանաչեցի Վանաձորի ճարտարապետներին:
  • Նախագիծն իմ մեջ արթնացրեց իրավատեր քաղաքացուն:
  • Նախագիծը «ստիպելով» սովորեցնում է իմ ու ՏԻՄ-ի իրավունքներն ու պարտականությունները:
  •  Դրսից եկողին ցույց տալու ավելի շատ բան կլինի:
  • Կրեատիվ մոտեցում է:
  • Առաջին` գեղարվեստական առումով շատ հաճելի էր, երկրորդ` տրվեց հնարավորություն ճանաչել շատ մեծերի, որոնց մասին շատ անգամ չենք էլ լսում:
  • Ըստ իս՝ սա շատ լավ նախագիծ է, քանի որ ձանձրալի էր տեսնել պատեր, որոնց վրա միայն հայտարարություններ կան, իսկ հիմա կարելի է ժամերով ուսումնասիրել դրանք:
  • Նկարները շատ փոքր են և գորշ: Կնախընտրեի, որ քանակի վրա կենտրոնանալու փոխարեն, նկարեին ավելի մեծ և գունեղ նկարներ:
  • Դրական կողմը այն է, որ Վանաձորի երիտասարդության շրջանում ստեղծեց անախադեպ ակտիվություն:

«Խոսուն պատեր» ծրագիրն այլևս իրականություն է: Այն հնարավոր դարձավ «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից իրականացվող ՀաՄաՏեղ ծրագրի, Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետական» խմբակցությունների, Վանաձորի գլխավոր ճարտարապետ պարոն Աբովյանի ֆինանսավորմամբ և  «Մենք» ՀԿ-ի աջակցությամբ, ինչպես նաև կազպակերպիչների ու կամավորների համատեղ ջանքերի շնորհիվ:

Չնայած նրան, որ «Խոսուն պատեր» ծրագիրը որպես այդպիսին արդեն ամփոփվում է, մեր թիմը դեռ ունի մտքեր, ունենք նաև ծրագրին շարունակականություն տվող նոր առաջարկություններ: Այսպիսով, սա ավարտ չէ, այլ մի նոր սկիզբ: Իսկ մեզ շարունակեք փնտրել վանաձորյան փողոցներում: 

Եղի'ր տեղեկացված, դարձի'ր պահանջատեր

-Իսկ իրավունք ունե՞մ…,-զարմացած հարցնում է համայնքի 30-ամյա բնակիչը՝ ուսումնական այցով առաջին անգամ ոտք դնելով համայնքապետարան:
-Իրավունք ունի՞այստեղ գտնվելու,
- զարմացավ ավագանու անդամը՝ նիստերից մեկի ժամանակ տեսնելով օտարերկրա քաղաքացուն:
-Իհարկե ունի, օրենքն այդ մասին հստակ ասում է,-նկատեց ավագանու ավելի երիտասարդ անդամը:
_ Նստի՛, նստի՛,-գյուղապետի տարեկան հաշվետվության ժամանակ ներկաներից մեկը փորձեց կանխել 16-ամյա պատանուն, ով ուզում էր գյուղապետին հարցնել, թե համայնքը երբ մարզադպրոց կունենա:
_Սպասե՛ք, մարդը հարց է տվել, պիտի պատասխանեմ,-ի զարմանս պատանու հարցը կանխել ցանկացողի՝ արձագանքեց գյուղապետը և սպառիչ պատասխանտվեց:
-Մենք չենք էլ իմացել, որ գանք…, մեզ ով է բանի տեղ դրել որ…,  մենք ինչ գիտենք, թե ինչ է կատարվում գյուղամիջում…, - ավագանու նիստերին, հանրային լսումներին, համայքային ժողովներին չմասնակցելը այսպես են պատճառաբանում բնակիչներից շատերը:

Տեղական ինքնակառավարման (ՏԻ) ոլորտում քաղաքացիների իրավունքների, պարտականությունների մասին իրազեկելու անհրաժեշտությունից առաջացավ «Եղի՛ր տեղեկացված, դարձի՛ր պահանջատեր» նախաձեռնության գաղափարը՝ ունենալ «տարածական գյուղ», ««գյուղամեջը» տարածել գյուղով մեկ:Երեսուն երիտասարդի համար կազմակերպվեց դասընթաց՝ ներկայացվեցին համայնքի բնակիչների և ղեկավարության իրավունքներն ու պարտականությունները: Դասընթացին մասնակցած երիտասարդներից կազմվեց 5-ական անդամ ունեցող 2 թիմ, որոնք մրցեցին ՏԻ օրենքի վերաբերյալ իրենց գիտելիքներով:
-Հաջորդ անգամ ավագանու ընտրությունների ժամանակ ես էլ եմ դնելու թեկնածությունս,-ասաց մրցույթի հաղթող թիմի անդամներից մեկը:

-Իսկ ու՞ր են համայնքապետարանի աշխատակիցները,-զայրացած նկատեց  դասընթացներին մասնակցած և արդեն պահանջատեր դարձած երիտասարդը` ուսումնական հերթական այցով համայնքապետարան այցի ժամանակ:
Բնակիչների՝ տեղեկացված չլինելու դժգոհությունը փարատելու նպատակով սույն նախաձեռնության շրջանակներում համայքնում տեղադրվել է երեք ցուցավահանակ, որոնք կծառայեն որպես տեղեկատվական հարթակ՝ բնակիչներին ՏԻ օրենքի կարևորագույն դրույթներին ծանոթացնելու համար:
Համայնքի ղեկավարի և ավագանու որոշմամբ նախագծին տրամադրվեց համաֆինանսավորում այլ համայնք այցելություն կազմակերպելու համար դա հավելյալ ներդրում էր ծրագրի մեջ:
Իսկ թե ինչպես անցավ այլ համայնքի համայքապետարան 30 տեղեկացված և պահանջատեր երիտասարդների այցը... կարող եք պատկերացնել:

Իսկ եթե չեք պատկերացնում՝ սպասեք մեր հաջորդ պատմությանը:

Նախաձեռնությունը հնարավոր է դարձել «ՀԿ կենտրոն» ՔՀԶ ՀԿ-Ի ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է եվրասիա համագործակցության հիմնադրամի աջակցությամբ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով:


՛Երիտասարդ ձեռներեց՛ դրամաշնորհային ծրագրերի մրցույթ

Վանաձորի Երիտասարդական Բանկը հայտարարում է ՛Երիտասարդ ձեռներեց՛ դրամաշնորհային ծրագրերի մրցույթ: Դրամաշնորհին կարող են դիմել Լոռու մարզի 18-35 տարեկան բոլոր հետաքրքրված երիտասարդները:
Մենք ակնկալում ենք ծրագրերի առաջարկներ, որոնք.
•կիրագործվեն երիտասարդների կողմից. դա նշանակում է, որ գաղափարը մշակվելու, ներկայացվելու և իրագործվելու է մի խումբ երիտասարդների կողմից,
•պարզ և իրատեսական են,
•արդյունավետ են ֆինանսական տեսակետից,
•կունենան դրական ազդեցություն երիտասարդների և համայնքի այլ անդամների կյանքում։

Հայտադիմումը պետք է լրացնել մինչև ապրիլի 23-ը
Առցանց հայտադիմումը տե՛ս այստեղ
https://docs.google.com/forms/d/16Ymmcr8MUxIvmcirhfQxmy4RReRGW7_Umd2szXR7Ezs/viewform?edit_requested=true