«ՄեդիաՏԻՄ»-ը հանուն մասնակցային կառավարման



ՄեդիաՏԻՄ-ը ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակներում իրականացվող «Տեղական ժողովրդավարության դպրոցի» տարածքային (մարզային) դասընթացների ընթացքում փոքր դրամաշնորհ ստացած ծրագիր է: 

Ծրագրի հեղինակները Ձորագյուղ և Դսեղ համայնքներից թվով երեք երիտասարդ են Բախշիկ Հարությունյանը, Հարություն Չատինյանը, Հարություն Ավագյանը։ 

Վանաձոր ԻնֆոՏան զրուցակիցներն են ՄեդիաՏԻՄ-ի համակարգող Բախշիկ Հարությունյանը և ծրագրի շահառուներ Աիդա Ներսիսյանը և Մերի Կիրակոսյանը։



- Բախշիկ, Ինչու՞ եք որոշել հենց այս ծրագիրն իրականացնել։
- Քանի որ գյուղական համայնքերում ունենք խնդիրներ տեղեկատվության, երիտասարդների ակտիվության, համայնքապետարաների հետ համագործակցման հետ կապված: Նաև մինչ ծրագրի մշակելը կատարել էինք համայնքերի կարիքների գնահատում, տեղեկատվության հատկապես առցանց գործիքների կիրառման և սպառման մասով։ Որի արդյունքում արձանագրեցին, որ խիստ բաց կա բնակիչների համացանցում հետևողական լինելու մեջ, անգամ այդ ամենը առկա էր երիտասարդների մեջ, ինչը և դրդեց ծրագրին տալ այս ֆորմատը։


- Ի՞նչ եք ցանկանում փոխել այս ծրագիրն իրականացնելով։
- Երիտասարդությանն ակտիվացնել Ձորագյուղ,Դսեղ, Դեբետ, Եղեգնուտ և Վահանգնի համայնքներում փորձելով մանսակից դարձնել նրանց համայնքային կյանքին: Տեղեկատվության ոլորտում երիտասարդների ներգրավածության մակարդակի բարձրացումը նորարական տեխնոլոգյաների միջոցով: Նորարական տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը ՏԻՄերի կողմից որպես այլընտարաքային շփման և կապի միջոց համայնքերի բնակիչների հետ: Առաջացած և վեր բարձրացված խնդիրների համապատասխան և համապարփակ լուծման ստացումը:

- Ի՞նչ արդյունքներ եք ակնկալում ստանալ ծրագրի ավարտին։
- Ծրագրի արդյունքում ունենում ենք համայնքի խնդիրներով ու համայնքային կյանքով մտահոգված և գիտակից նախաձեռնող թիմ, ովքեր արդեն հաղթահարած կլինեն ինքնաարտահայտման բարդույթը և կլինեն ավելի մասնակցային համայնքային կյանքին:




Ինչո՞ւ եք մասնակցում այս ծրագրին։ Ո՞րն է ձեր մոտիվացիան։
- Աիդա։ Երբ իմացա ծրագրի մասին փոքր ինչ ոգևորվեցի։ Որոշեցի մասնակցել և միանալ ՄեդիաՏԻՄ-ի հիանալի թիմին։ Ծրագիրը շատ հետաքրքիր է և մոտիվացնող։ ՄեդիաՏԻՄ-ին մասնակցելով կփորձենք ես և թիմակիցներս ինչ-որ բարի գործ անել մեր համայնքների համար։ Մոտիվացվում եմ յուրաքանչյուր թե՛ դասընթացից, թե՛ հաջողության պատմությունից։ Մեր հյուրերը մեծ էներգիա և մոտիվացիա են փոխանցում, տալիս են հիանալի խորհուրդներ, կիսվում են իրենց հաջողություններով, որից ես շատ եմ ոգևորվում։
- Մերի։ Նախ նշեմ, որ իմ համայնքը՝ Վահագնի գյուղը, ակտիվ չէր, չուներ ակտիվ երիտասարդություն, քանի որ նման ծրագրերի նախկինում չէինք մասնակցել։ Հիմնական նպատակս իմ համայնքի երիտասարդությանը ակտիվացնելն ու հետագայում ինչ որ չափով իմ համայնքին օգտակար լինելն էր, որը աստիճանաբար ստացվում է ։ Բացի այդ համայնքը զարգացնելու համար շատ կարևոր է համախատասխան գիտելիքներ ունենալը, որը մենք ստանում ենք ծրագրի շրջանակներում։ Կոնկրետ այս ծրագրում իմ մոտիվացիան հենց իմ ցանկությունն է գյուղիս օգտակար լինելու, ինչպես նաև իմ խմբի անդամները, ովքեր ակտիվ և հետաքրքրված մասնակցում են դասերին, այն մարդիկ, որոնց հետ հանդիպումներ ենք ունենում, ովքեր ահավոր շատ ոգևորում են ինձ և ամեն անգամ հանդիպումներից հետո հասկանում եմ, որ մեջս մի բան էլ ավելացավ։


- Ի՞նչ խնդիրների եք բախվել նախգան ծրագրին մասնակցելը, որ ցանկանում եք լուծել ծրագրում ստացած գիտելիքների արդյունքում։
- Աիդա։ Իրականում խնդիրները շատ են եղել։ Նախքան ծրագիրը, երբ երիտասարդներով ինչ-որ բան էինք պլանավորում, միշտ մի բան խանգարում էր։ Անլուրջ էին վերաբերվում։ Հիմա կարծես թե այլ է։ Բոլորս էլ լուրջ ենք տրամադրված, ունենք նպատակ և ամեն գնով ցանկանում ենք հասնել դրան։ Հյուրերի հետ ունեցած զրույցներից շատ բան ենք սովորել, և այդ գիտելիքները կօգտագործենք մեր հետագա քայլերի մեջ։
- Մերի։ Ամենամեծ խնդիրը ինձ համար մեծ համարձակություն չունենալն էր։ Ես ինքս շատ ակտիվ եմ, բայց անկեղծ ասած մեծ համարձակություն չեմ ունեցել ինչ որ լուրջ գործունեություն սկսել իմ համայնքում, որովհետև դե գյուղ է, և շատ հաճախ քեզ չեն հասկանում և ես միշտ վախենում էի, որ աջակցություն չեմ ստանա ու բացի այդ ակտիվությունը քիչ էր, իսկ մենակ դժվար թե ինչ _որ արդյունքի հասնեի, քանի որ համայնքային զարգացումը կախված է ամբողջ համայնքի համատեղ աշխատանքից և գործունեությունից։ Բայց ծրագրի դասընթացների արդյունքում, երբ իմացա որոշակի իրավունքներ, որոնք չգիտեի, կամ գիտեի, բայց ուշադրություն չէի դարձրել նախկինում, երբ հանդիպեցի շատ հետաքրքիր և մոտիվացնող մարդկանց հետ, ստացա խորհուրդներ նրանցից, այդ խնդիրը ինչ որ չափով լուծվեց և հույս ունեմ, որ հետագայում լռիվ կվերանա այդ խնդիրը և կդառնամ իմ համայնքի լիիրավ անդամ, ակտիվ կմասնակցեմ համայնքիս զարգացմանն ուղղված գործողություններին։ Մյուս խնդիրը դա գյուղի բնակչության իրազեկ չլինելն է որոշակի հարցերում, որը կուզենայի իմ ստացած գիտելիքներով, իհարկե խմբիս հետ միասին, լուծել։


- Ի՞նչ հետաքրքիր նախաձեռնության գաղափարներ ունեք, որ ուզում եք իրականացնել ձեր համայնքում։
- Աիդա։ Եկեղեցու վերանորոգում և աղբահանություն։ Երկու կարևոր նախաձեռնություն, որոնք կբարձրացնեն գյուղի վարկանիշը։ Ժամանցի կենտրոն` թատրոն կամ ակումբ, որտեղ հետաքրքիր միջոցառումներ կիրականացվեն։
- Մերի։ Միշտ ցանկացել եմ,որ գյուղում մշակութային հաստատություններ ունենանք՝ թատրոն, պատկերասրահ, որտեղ մեր համայնքի տաղանդավոր անձանց ստեղծագործությունները կաչող ենք ներկայացնել ինչպես մեր հայրենակիցներին, այնպես էլ օտարերկրացի զբոսաշրջիկներին (դրա շնորհիվ նաև տուրիզմը կզարգանա գյուղում)։ Կուզենայի վերը նշածս, գյուղում խոնարհաված եկեղեցու վերակառուցման, աղբահանության և իմ գյուղի բնակչության իրազեկման դասընթացներ անցկացնելու գաղափարները իրականացնել։


- Ինչո՞վ է յուրահատուկ այս ծրագիրը ձեզ համար։
- Աիդա։ ՄեդիաՏԻՄ։ Մի ծրագիր, որը իսկապես շատ գիտելիքներ է տալիս։ Անչափ հետաքրքիր ու գրագետ է կազմակերպված ամեն ինչ։ Մասնակիցները հարցին մոտենում են լրջորել, իսկ դա շատ կարևոր է։ Մի ծրագիր, որը հնարավորություն է տալիս համայնքի խնդիրները լուծել, թեկուզ մասամբ:
- Մերի։ Նախ յուրահատուկ էր նրանով, որ առաջին համայնքային զարգացաման ծրագիրն է, որին մասնակցում եմ, շատ մեծ հնարավորություններ է տալիս թիմով աշխատելու,համայնքի երիտասարդությանը ակտիվացնելու, ներգրավվելու համայնքային խնդիրների լուծմանը և իհարկե նոր ծանոթություններ և ընկերներ ձեռք բերելու համար։






Հոդվածը պատրաստվել է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի Վանաձոր ԻնֆոՏան ՀաՄաՏեղ բաղադրիչով։

Комментарии