Մասնագիտության ընտրությունն ու անձնական որոշումներ կայացնելը․ Արամ Մարանդյան (ԻնֆոՏնեցի)


ԻնֆոՏնեցի Արամ Մարանդյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է՝

Մի 5-7 րոպե տրամադրե՛ք, կարդացե՛ք։ 
Էս վիրուսի պատճառով էնքան տանն ենք մնացել սկսել ենք ահագին խորհել, մտածել ու ճիշտ բաներ հասկանալ։ Այդպիսի մի թեմայով ուզում եմ ձեզ հետ կիսվել։ Եթե ժամանակ ունեք կարդացեք🙂
Գիտե՞ք, երկար մտածելուց հետո հասկացա, որ մեր՝ հայերիս, մոտ կա շատ սխալ մտածելակերպ տարբեր թեմաների շուրջ։ Ամենատարածվածը դրանցից մարդու մասնագիտական ընտրության լայն ու ընդարձակ թեման է։ Մի բան եմ հասկացել, ու արդեն քանի օր է մտքումս ֆռռում ա, որոշեցի ասել։ Սկզբից մի հարց՝
Ինչի՞ է, որ Հայաստանի միջին վիճակագրական ընտանիք միշտ որոշում ա, որ իր երեխան պետք ա դառնա կա՛մ տնտեսագետ, կա՛մ բժիշկ, կա՛մ էլ դատավոր։ Ինչի՞ է այդպես։ Իրոք, եթե ֆռռում ես ու նայում ես A4-ին հակառակ կողմին ,հասկանում ես, որ մեր երկիրը դժվար վիճակում էր ու կա մի պատճառով՝ ազգիս կեսը յա բժիշկ ա, յա տնտեսագետ, յա դատավոր։

Ինչի՞։ Օրինակ ինչի՞ երիտասարդները, որոնք ունեն իրենց հետաքրքրությունները ու իրենց սրտին մոտ մասնագիտությունները գնում են ստիպողաբար կամ հարկադրաբար այս ստանդարտ տեղերը։ Այս երեք մասնագիտությունները ՀՀի ամենակարևոր երեք մասնագիտություններն են,ես կասեի՝ աշխարհի, բայց կա մի բայց։ Եթե ամեն մարդ գնա իր ուղղությամբ, իր գործը սիրով անի հաստատ կհասնի իր ուզածին, հաստատ. համոզված եմ։ Չէ՞ որ ճիշտ է ասված, որ մարդ պետք է իր գործը սիրով անի, սիրով գնա աշխատանքի, ձգտի իր աշխատանքի ու մասնագիտության ամենաբարձր կետին՝ աշխատասիրությամբ։
Ա՛յ մարդ, լավ դերձակություն ե՞ս անում, դարձի՛ր լավ դերձակ, լավ կարողանում ես վարե՞լ, դարձիր լավ վարորդ, ստեղծիր քոնը, քանի որ ամեն բան հենց այնպես չի գալիս, դրա համար պետք է աշխատել ու տքնել օր ու գիշեր։ Ինչի՞ պետք է բոլորը դառնան այն, ինչը իրենց հարմար չի, հաստատ վատ լսողությամբ մարդը չի կարա՞ չէ կոնսերվատորիա ընդունվի և լավ երգիչ դառնա։🎵
Այս ամենն արվում է զուտ այն 4 զրոներով թղթերի համար։ Հավատացե՛ք դա կլինի նաև եթե դու լինես լավ արհեստավոր, ով կանի իր գործը շատ լավ։
Ինքս այդ ամենի մեջ եմ, բայց գիտակցում եմ, որ արդեն ուշ է։ 😕
Մի բան ասեմ էլի, ասում են՝ այս երկրում այդ մասնագիտությունը կյանք չունի...իսկ ինչու՞, հարց չեք տվել։ Ասեմ՝ մենք սիրում ենք ցուցադրություններ, գլուխգովանքներ, ինքներս մեզ հպարտ զգալ, այ դրա համար։ Ո՞նց կլինի իմ տղան տնտեսագետ չդառնա... Եթե ինքը չի ուզում դառնա, ինչի՞ եք ստիպում, ինչի՞ եք կանխում։ Չեմ ասում թե ինձ ստիպել են, ուղղակի ես ուշ եմ այսքանը հասկացել։ Մեր ազգը на всякий-ով ապրող ազգ ա։ Նավսյակի անենք, բա որ չստացվեց։ Բա որ կորչենք, մեռնենք, սովենք...Պետք չի...

Ինձ թվում է ճիշտ բաներ եմ գրել, եթե ոչ մեծ հաճույքով կլսեմ բոլորի կարծիքը։ Իսկ հիմա ուզում եմ մի բան ասեմ, ինչը հասկացել եմ՝
եթե ամեն մեկը զբաղվեր իր գործով, այսօր մենք կունենայինք ավելի հզոր երկիր ու ավելի հզոր արդյունաբերություն։ Չէ՞ որ լավ գյուղատնտեսը վատ բժշկից լավ ա։ Կարողա տարօրինակ հնչի, բայց տենց ա, լավ գյուղատնտեսը մարդու կյանք չի խլի։
Եվ մի բան էլ ավելացնեմ, ասում է՝
Եթե ուզում ես լավ մազերդ կտրեն, վարսավիրիդ վարսավիրի մոտ կտրիր մազերդ։🙂😁
Էսքանը...

Комментарии