Հավանության են արժանացել սուբվենցիոն նոր ծրագրեր


ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը տեղեկացնում է, որ ՀՀ Կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանություն են ստացել հետևյալ սուբվենցիոն ծրագրերը՝
Վանաձոր համայնքի.
 «Աթլետիկա օլիմպիական մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգում,
«Հրաչյա Կլեկչյանի անվան թիվ 1 մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի հիմնանորոգում,
 «Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանային համակարգ» ՀՈԱԿ-ի Թատերական 2 հասցեում գտնվող շենքի հիմնանորոգում» (ծրագրերի ընդհանուր արժեքը 112.301 մլն դրամ)։


Ծաղկաբեր համայնքի․
․✅«3-րդ փողոցի ջրագծի նորոգում»(9.387 մլն)
Արևաշող համայնքի
 «Յազիկ» թաղամասում մանկական խաղահրապարակի կառուցում (ծրագրի ընդհանուր արժեքը 10,073 մլն դրամ)


Սարչապետ համայնքի․
Պետրովկա բնակավայրում հանդիսությունների սրահի վերանորոգում (ծրագրի ընդհանուր արժեքը 23.243 մլն դրամ)
 Նորաշեն բնակավայրի մշակույթի տան դահլիճի վերանորոգում(25.413 մլն դրամ)


Ախթալա համայնքի․

 Բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում(40.54 մլն դրամ)
 «Շամլուղ և Ախթալա բնակավայրերի հանդիսությունների սրահների հիմնանորոգում» (21.224 մլն դրամ) ծրագրերը։


Աղբյուր՝ Լոռու մարզպետի ֆեյսբուքյան էջ

Комментарии