Երբեմն բոլորս ենք փոքրամասնություն

Երբեմն բոլորս ենք փոքրամասնություն

   Մայիսի 24-ին ՀԿ կենտրոնի ՏԻՄ վերապատրաստման դահլիճում տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի ֆինանսավորմամբ, Համաշխարհային երիտասարդական անկախ միության ՀԿ-ի և Եվրասիա համագործակցության հիմնադրամի կողմից իրականացվող ՝ Հայաստանում կրոնական և ազգային փոքրամասնությունների երեխաների իրավունքների պաշտպանության ծրագրի շրջանակներում կազմակերպվող ՝ <<Երբեմն բոլորս ենք փոքրամասնություն>> խորագրով հանդիպումը :

  Հանդիպման սկզբում ցուցադրվեց վավերագրական ֆիլմ, որի հերոսը պատմում էր իր օտարերկրյա ընկերների մասին: Շեշտը դնելով նրա վրա, որ ինքը, լինելով քրիստոնյա, իսկ նրանք` մահմեդական, որևէ բացասական հետևանք չէր թողել իր աշխարհընկալման և մտածելակերպի վրա: Եվ խոչընդոտ չէր հանդիսացել, որպեսզի նրանք լինեն լավ ընկերներ: Ինչպես նաև նա պատմում էր, թե ինչպես էր հետաքրքրվել նրանց մշակույթով՝ բարձրունքի վրա պահելով իրենը:
  Ֆիլմի ավարտից հետո տեղի ունեցավ քննարկում: Նշվեցին այն նմանություններն ու տարբերությունները, որոնք նկատվեցին հերոսի և մասնակիցների միջև: Խոսվեց նաև հանդուրժողականության մասին: Ընդգծվեց, որ անհրաժեշտ է հարգալից վերաբերմունք ցուցաբերել ուրիշների կարծիքների, ապրելակերպի և սովորույթների նկատմամբ: Նշվեց, որ եթե երևույթը օտար է մեզ, դա դեռևս չի նշանակում, որ այն դուրս է մեր բարոյական նորմերից և պետք է անպայման քարկոծել: Ըստ ծրագրի նպատակի՝ նվազեցնել ատելության և խտրականության դրսևորումները և կոտրել կարծրատիպերը՝ մասնակիցները հանգեցին նրան, որ անհրաժեշտ է լինել հավասարակշռված, կարողանալ լսել, և եթե անգամ չեն ընդունում հարգել դիմացինի կարծիքը:
  Քննարկման ընթացքում նշվեցին այն ոլորտները, որոնք առավել խոցելի են կրոնական և ազգային փոքրամասնությունների երեխաների համար: Մասնակիցները բաժանվելով թիմերի, փորձեցին առավելագույնս արդյունավետ ուղիներ գտնել այդ խնդիրների լուծման համար: Առաջ քաշվեցին մի քանի ծրագրեր, որոնք հետագայում միտված են կյանքի կոչելու :


Ս. Ոփյան

Комментарии