Վանաձոր ինֆոտունը կրկին մեկնարկեց
"ՀԿ Կենտրոն" Քաղաքացիական Հասարակության Զարգացման Կազմակերպությունը սույն թվականի հունիսի 9-ին կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում, որի ժամանակ տրվեց "Վանաձոր Ինֆոտուն" 2015-2016 ծրագրի մեկնարկը:
Հանդիպման նպատակն էր իրազեկել ծրագրի մեկնարկի և առաջիկա մեկ տարվա կտրվածքով պլանավորված միջոցառումների և այլ գործողությունների մասին: Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև "Մարդամեջ" սոցիալ-նորարարական ակումբի ստեղծման և դրա շուրջ պլանավորվող միջոցառումների իրականացման; Հասարակության, մասնավորապես երիտասարդության շրջանում մեդիագրագիտության անհրաժեշտության և այլ հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին տարբեր ոլորտների, տարիքի և մասնագիտությունների տեր ավելի քան 40 անձ, այդ թվում` ուսանողներ, ավագ դպրոցի աշակերտներ, տարբեր հասարակական կազմակերպությունների անդամներ և կամավորներ, լրագրողներ, ակտիվիստներ և այլն: Հանդիպմանը ներկա էին նաև ներկայացուցիչներ ծրագրի աջակից կազմակերպություններից:
«Վանաձոր Ինֆոտուն» ծրագրի նպատակն է` նպաստել ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացի մասին տեղեկացվածության և հանրային մասնակցության բարձրացմանը Լոռու մարզում։
Ծրագիրն իրականացվում է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում,որն իրականացվում է Եվրազիա Համագործակցության Հիմնադրամի, Մեդիա Նախաձեռնությունների Կենտրոնի և Ինթերնյուս ՀԿ-ի միջոցով, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության ֆինանսավորմամբ:
Комментарии
Отправить комментарий