«Միջհամայնքային
միավորումների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում
Փետրվարի
3-ին Վանաձոր Ինֆոտանը ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ քննարկում «Միջհամայնքային
միավորումների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ
ԱՄՆ ՄԶԳ-ից, Համայնքների ֆինասիստների միավորում ՀԿ-ից, Լոռի, Տավուշ և Շիրակ մարզերի
համայնքների ղեկավարներ և աշխատակազմերի ներկայացուցիչներ: Հանդիպումը վարում էր Համայնքների
ֆինասիստների միավորում ՀԿ-ի նախագահ Վահան Մովսիսյանը:
Հանդիպման
ընթացքում մանրամասն ներկայացվեց «Միջհամայնքային միավորումների մասին» ՀՀ օրենքի նախագիծը
և միջազգային փորձը այս ոլորտում: Համայնքների ղեկավարների և աշխատակազմերի ներկայացուցիչների
մասնակցությամբ բուռն քննարկում տեղի ունեցավ: Ներկաները հանդես եկան առաջարկություններով,
որոնք հնարավորության դեպքում տեղ կգտնեն օրենքում:
Комментарии
Отправить комментарий