ԵՀՀ ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը պարգևատրվեց «Ազատության պաշտպան» մրցանակով
2017 թվականի դեկտեմբերի 11-ին Երևանում կայացած Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության արարողության ժամանակ Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամի Մարդու Իրավունքների ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանն արժանացավ «Ազատության պաշտպան» մրցանակին։ Ամենամյա մրցանակաբաշխությունը միջազգային համայնքի համատեղ նախաձեռնությունն է, որը տեղի է ունենում 2012թ-ից ամեն տարի Մարդու իրավունքների օրվա առթիվ։ Միջոցառման հեղինակներն են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունը, Միավորված ազգերի կազմակերպությունը, Եվրոպայի խորհուրդն ու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը։ Այս տարի նախաձեռնությանը միացել էին Գերմանիան և Ֆրանսիան։ Վեց անհատ կամ կազմակերպություն ստացավ մրցանակ տարբեր անվանակարգերում, Իզաբելլան նրանցից մեկն էր։ Միջոցառման պաշտոնական մամուլի հաղորդագրությունը կարող եք տեսնել այստեղ։
Իզաբելլային մրցանակը հանձնեց Միացյալ Թագավորության փոխդեսպան տկն. Էլիսոն Չիքը՝ ի գնահատումն բազմազանության, մտքի ազատության և կրոնական հանդուրժողականության խթանմանն ուղղված անխոնջ ջանքերի։ «Իզաբելլան այն մարդն է, ով փորձում է խոսելու հնարավորություն տալ այն մարդկանց, ովքեր այնքան էլ ուժեղ չեն, որ կարողանան արտահայտել իրենց զգացածն ու մտացածը, աջակցում է կրոնական փոքրամասնություններին, որպեսզի նրանք ասեն այն, ինչ անհրաժեշտ է հանդուրժողականության հասնելու համար», ասաց տիկին Չիքը։
ԵՀՀ-ն ուրախությամբ և հպարտությամբ հրապարակում է Իզաբելլա Սարգսյանի՝ «Ազատության պաշտպան» մրցանակը ստանալու կապակցությամբ արտասանած ելույթը:
Շնորհակալություն այս մրցանակի համար։ Սա նախ և առաջ պատասխանատվություն է։
Ուզում եմ նշել, որ բազմազանության, կրոնական հանդուրժողականության և մտքի ազատության խթանմանը նվիրված մրցանակ հանձնելուհամար Մատենադարանից ավելի խորհրդանշական վայր գտնելը դժվար է։ Հենց մուտքի մոտ մեզ ողջունող Մեսրոպ Մաշտոցը, ինչպես նաևավագ և կրտսեր թարգմանիչները՝ Եղիշեն, Մովսես Խորենացին, Դավիթ Անհաղթը, Գրիգոր Նարեկացին և այլք հայոց թարգմանչաց և դպրացշարժման հայրերն են։
Գրերի գյուտից ի վեր ծայր առած թարգմանչաց շարժումը, իմ կարծիքով, երկու նպատակ է հետապնդել։ Մի կողմից այն նպաստել է Հայաստանիսուվերենության, ինքնիշխանության խորացմանը՝ հասկացության միջնադարյան ընկալմամբ, իհարկե։ Միևնույն ժամանակ թարգմանությանմիջոցով Հայաստանը բացվել է դեպի աշխարհ ու աշխարհի բազմազանությունը ճանաչելի դարձրել հայերենով։
Թարգմանությունը, ըստ էության, երկկողմանի խողովակ է, որն ապահովում է գաղափարների, մշակույթների, կրոնների, կենսափորձերիփոխընկալումը և հնարավորություն է տալիս դրանք ներկայացնել քո լեզվով։ Հայալեզու թարգմանական նյութը հսկայական է և շատբազմազան, արված ինչպես արևելյան, այնպես էլ արևմտյան լեզուներից։ Եվ պատահական չէ, որ Հայաստանյայց եկեղեցին նշում է Սուրբթարգմանչաց վարդապետաց տոնը՝ հարգանքի տուրք մատուցելով այն մարդկանց, ովքեր Հայաստանը բացեցին աշխարհի համար և աշխարհիգիտելիքը բերեցին Հայաստան։
Կարծում եմ, որ դարեր շարունակ սուվերենության, ինքնիշխանության, պետականության բացակայության պարագայում, հայ ժողովրդի աշխարհիհանդեպ բաց լինելը, այլոց ճանաչելը, այլոց մշակույթների, կրոնների, կենսակերպի ընկալումը, ամենատարբեր ժողովուրդների հետ կապերիխորացումը բանալի դարձավ մեկուսացման չմատնվելու, գավառական, լուսանցքային չդառնալու և աշխարհի քաղաքական քարտեզից իսպառչվերանալու համար։ Կարծում եմ, որ սա լավ դաս է։
Կասկած չունեմ, որ այսօր, 21-րդ դարի ինքնիշխանության տրամաբանության մեջ, նորից շատ կարևոր է չփակվելը, շատ կարևոր է մերհարևանների հետ հարաբերությունների բարելավումը և ո՛չ կենտրոնացումը «ազգ–բանակ», «մեկ ազգ, մեկ մշակույթ», «մեկ ազգ, մեկ կրոն» իզոլյացիոնիստական, փակող, մեկուսացնող գաղափարների վրա։ Դրանք կարող են մեզ տանել այնպիսի փակուղի և հանգեցնել այնպիսիանդառնալի հետևանքների, որ վտանգի տակ կդնեն Հայաստանի դարերով փափագած ինքնիշխանությունը և անգամ իսկ գոյությունը աշխարհիքաղաքական քարտեզի վրա։
Ինչ վերաբերում է այս մրցանակին, ես վստահ եմ, որ այս մրցանակը գնահատական է բազմաթիվ մարդկանց աշխատանքի, ովքեր 21-րդ դարիթարգմանիչներն ու կրթողներն են, որոնք խողովակ են ապահովում համամարդկային արժեքների, գաղափարների ու կենսափորձի տեղայնացմանհամար։ Այդ մարդկանցից շատերը այս դահլիճում են։ Կրկին շնորհակալություն»։
Комментарии
Отправить комментарий