D I Y Video Movement



Իսկական ժամանակն է, որ բոլորը իմանան քո մասին:
ՈՒզում ե՞ս արտահայտվես, աշխարհին ներկայացնես քո մտքերը, կիսվես քեզ հուզող պրոբլեմներով և դառնաս հայտնի աստղ: ՈՒրեմն այս հնարավորությունը քե'զ համար է: 

Մենք գալիս ենք Վանաձոր ընտրելու վիդեոբլոգերների: 

Եթե դու տիրապետում ես հայերենին, չես ամաչում տեսախցիկից, շրջապատում միշտ տարբերվել ես քո ուրույն մտքերով, ուրեմն համեցիր մեզ հետ հանդիպման: Մենք կծանոթանանք և կնկարենք քեզ, իսկ հետո ընտրված մասնակիցները կմասնակցեն վերապատրաստման դասընթացների, կստանան տեխնիկական աջակցություն և արտերկրում բլոգերների կոնֆերանսներին մասնակցելու հնարավորություն:

Երբ՝ հունիսի 11-ին, ժամը 13.00
Որտեղ՝ ՀԿ Կենտրոնի Վանաձոր ԻնֆոՏան դահլիճում (Վանաձոր, Խորենացի 6/1)

Մասնակցության համար կարող եք գրանցվել պարզապես գրելով Opera TV-ի ֆեյսբուքյան էջին՝ նշելով անուն ազգանունը և տարիքը(կընտրվեն առավել շուտ գրանցվածները):

D.I.Y.(Do it yourself) Video Movement նախաձեռնությունը Opera TV-ի ևMIND-ի համատեղ ծրագիրն է:
Վանաձորյան հանդիպումը կազմակերպվում է ՀԿ Կենտրոնի Վանաձոր ԻնֆոՏուն ծրագրի հետ համագործակցությամբ:

Հանդիպման ֆբ միջոցառումն այստեղ

Комментарии