«Աշխարհների սահմանագծին» վավերագրական ֆիլմի դիտում-քննարկում


«ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ն Վանաձոր ԻնֆոՏուն ծրագրի շրջանակներում կազմակերպում է Versus Studio/Վերսուս ստուդիայի «Աշխարհների սահմանագծին» վավերագրական ֆիլմի դիտում-քննարկումը։

Քննարկումը կվարի հեղինակ Tigran Paskevichian-ը։
Ֆիլմի դիտում-քննարկմանը ներկա կլինի նաև ֆիլմի հերոսներից մեկին՝ Վանաձորում բնակվող տիկին Անգելինա Սրապյանին։ Նա կկիսվել անձնական հուշերով եւ կպատմի մի քանի տարի առաջ Գերմանական կարմիր խաչի աջակցությամբ իր գերության վայրերը կատարած այցելության մասին։

«Աշխարհների սահմանագծին» վավերագրական ֆիլմը 2-րդ աշխարհամարտի հայ ռազմագերիների եւ տեղահանված անձանց ճակատագիրը ներկայացնելու փորձ է։
Մարդիկ, որոնք անցնելով պատերազմի, գերության, հարկադրանքի եւ ստրկության ճամփաներով՝ դժվարին ընտրություն պիտի կատարեին Հայրենիքի եւ ազատության միջեւ։

Ֆիլմի դիտումը տեղի կունենա ՀԿ Կենտրոնի գրասենյակում (ք․ Վանաձոր, Խորենացի 6/1)։
Սեպտեմբերի 11-ին, ժամը 16։00-ին

Ֆիլմի մասին՝
Համաշխարհային 2-րդ պատերազմից հետո տասնամյակներ շարունակ մարդիկ փնտրում էին անհետ կորած իրենց հարազատներին։ Չկորցնելով մերձավորի վերադարձի հույսը՝ ենթադրություններ էին անում, թե նրանք մնացել են Եւրոպայում կամ անցել Ամերիկա։

Առեղծվածային այդ կռահումներն անհիմն չէին. Խրուշչովյան ձնհալից սկսած՝ անհետ կորած համարվող որոշ մարդիկ գաղտնագրերով սկսեցին իմաց տալ իրենց եւ կեցության նոր վայրերի մասին։ Դա, սակայն, մնաց ընտանիքների ներսում, չբացահայտվեց որպես պատմական եւ քաղաքական երեւույթ։

«Աշխարհների սահմանագծին» վավերագրական ֆիլմը 2-րդ աշխարհամարտի հայ ռազմագերիների եւ տեղահանված անձանց ճակատագիրը ներկայացնելու փորձ է։
Մարդիկ, որոնք անցնելով պատերազմի, գերության, հարկադրանքի եւ ստրկության ճամփաներով՝ դժվարին ընտրություն պիտի կատարեին Հայրենիքի եւ ազատության միջեւ։

Բացի պատմության նոր, մինչ այս անհայտ դրվագներ նկարագարելուց՝ ֆիլմի բովանդակությունը նաեւ լավ առիթ է քննարկումներ ծավալելու ազատության եւ բռնության, մարդու իրավունքի եւ գաղափարախոսական կամայականությունների տեսանելի եւ աներեւույթ հակասությունների շուրջ։

Ֆիլմը կառուցված է Գերմանիայում եւ ԱՄՆ-ում նկարահանված վկայությունների, ականատեսների անձնական արխիվների, ռուսական եւ ամերիկյան ֆիլմադարանների նյութերի համադրմամբ։ Փորձագետ-խորհրդատուներն են պատմաբաններ Տիգրան Ղանալանյանը (Երեւանի պետական համալսարան), Պավել Պոլյանը (Ֆրայբուրգի համալսարան, Գերմանիա), Ազատ Օրդուխանյանը (Բոխումի համալսարան, Գերմանիա)։



Комментарии