ԼՈՒՅՍ ՍՓՌԵԼ ՄԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ....
Ջոն Ալպերտ
Այսօր` հոկտեմբերի 16-ին Վանաձոր Ինֆոտան հյուրն էր ամերիկացի հայտնի լրագրող և կինոռեժիսոր Ջոն Ալպերտը, ով ողջ աշխարհում հայտնի է իր ֆիլմերով, տեսահոլովակներով, իր աշխատանքային գործունեության ընթացքում 15 անգամ արժանացել է Էմմի և երեք անգամ՝ ԴյուՊոն Քոլումբիա մրցանակներին:
Նա հեղինակել է հարյուրավոր վավերագրական աշխատաքներ, որոնք պատմում են պատմական նշանակության իրադարձությունների մասին աշխարհի տագնապալի անկյուններում՝ Վիետնամ, Կուբա, նախկին ԽՍՀՄ, Չինաստան, Նիկարգուա, Ֆիլիպիններ, Կորեա, Աֆղանստան, Իրաք, նկարահանել է վերջին երեսուն տարիների ընթացքում աշխարհում տեղի ունեցած գրեթե բոլոր պատերազմական գործողությունները:

Ջոն Ալպերտը դասախոսություն կարդաց <Մեդիան որպես հասարակությունը փոխելու միջոց> թեմայով, որը պարբերաբար ընդմիջվում էր հատվածներով նրա նկարահանած ֆիլմերից: Հանդիպմանը ներկա էին լրագրողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ:
Աշխարհահռչակ լրագրողի փորձն ու վարպետության դասը օգտակար և ուսանելի էին ոչ միայն լրատվության բնագավառի ներկայացուցիչների, այլև մյուս հյուրերի համար:
Комментарии
Отправить комментарий