Երբ հանդիպում են ակտիվները. Վանաձոր-Գյումրի
Վանաձոր Ինֆոտանն այսօր իշխում էր հաճելի, պայծառ ու ընկերության մթնոլորտ: Ինֆոտունն իր պատերի ներքո հյուրընկալել էր բազմաթիվ հյուրերի, այդ թվում` իր լավ բարեկամներին Գյումրիի ինֆոտնից: Կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում.նպատակը՝ Վանաձոր և Գյումրի ԻնֆոՏուն ծրագրերի կիսամյակային արդյունքների, այդ համատեքստում՝ քաղաքացիական լրագրության քառամսյա դասընթացի արդյունքների ամփոփում և հետագա անելիքների ներկայացում:
Իսկ միջոցառման ամենակարևոր մասն այն էր, որ միևնույն ծրագրում ընդգրկված տարբեր քաղաքների երիտասարդները հնարավորություն ունեցան շփվելու, մտքեր ու փորձ փոխանակելու, հետաքրքիր ու հաճելի ժամանակ անցկացնելու:
Ինֆոտան ծրագրի շրջանակներում այս միջոցառումը եզակի չէ. բազմաթիվ անակնակլներ ու տարաբնույթ միջոցառումներ են սպասվում թե ծրագրի մասնակիցներին և թե համայնքի բնակիչներին:
Комментарии
Отправить комментарий