Մեկնարկ:Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. հարստություն բազմազանության միջոցով



Հարգելի գործընկերներ,
2012 թ.-ի փետրվարից սկսած Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ), “ՀԿ Կենտրոն” քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերությունը  և Ուկրաինայի “ԳՈՒՐՏ Ռեսուրս Կենտրոն”-ը Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ իրականացնում են ՛՛Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. հարստություն բազմազանության միջոցով՛՛ ծրագիրը, որի նպատակն է ապահովել մշակութային բազմազանությունը և աջակցել ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպան-մանը`հզորացնելով  Հայաստանում և Ուկրաինայում տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մշակութային կառույցների ղեկավարների կարողությունները:
Ծրագրի պաշտոնական մեկնարկը տեղի կունենա 2012թ.-ի ապրիլի 13-ին, ժամը 11:00-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի ՛՛Տրդատ II՛՛ սրահում /ք. Երևան, փող. Ամիրյան 1/: Կից ներկայացված է միջոցառման օրակարգը:

 ՕՐԱԿԱՐԳ
11.00-11.30 Մասնակիցների գրանցում
11.30-11.45 Ողջույնի խոսք, ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթի
11.45-12.00 Հայաստանում գրանցված ազգային փոքրամասնությունների կարգավիճակը և ընդհանուր պատկերը, ՀՀ Կառավարության աշխատակազմին առընթեր Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերով վարչության պետ Վարդան Ասցատրյան
12.00-12.10 Մշակութայի նկյանքը Հայաստանում և ազգային փոքրամասնությունների մասնակցությունը, Հրանուշ Խառատյան
12.10-12.30 Համայնքներում տիրող իրավիճակը, ինչ քայլեր պետք է ձեռնարկվի ազգային փոքրմասնությունների մշակութային կյանքը ակտիվացնելու համար, որևէ համայնքի ղեկավար
12.30-12.40 Ծրագրի ընդհանուր գործողությունների ներկայացում, ՔԶՀՀ-ի Ծրագրի համակարգող Մարիա Պողոսյան, ՀԿ Կենտրոն Ծրագրի համակարգող Արփինե Հակոբյան
12.40-13.00 Հյուրասիրություն


“Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. հարստություն բազմազանության միջոցով” ծրագիրը իրականացվում է “ԳՈՒՐՏ” ռեսուրս կենտրոնի կողմից. ՔԶՀՀ-ի և ՀԿ Կենտրոնի հետ համագործակցությամբ և ԵՄ ֆինանսական աջակցությամբ”:

Комментарии