iDitord-ը հյուրընկալվեց Վանաձոր Ինֆոտանը
Այսօր` ապրիլի 14-ի Վանաձոր Ինֆոտանը կազմակերպվել էր ներկայացում <<Ընտրական գործընթացների հասարակական վերահսկողություն ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ>> թեմայով, որի նպատակն էր վանաձորցի երիտասարդներին ներկայացնել iDitord ծրագիրն ու http://iditord.org կայքը և խրախուսել նրանց` ակտիվ մասնակցություն ունենալ նախընտրական, ընտրական և հետընտրական գործընթացներում` վերոնշյալ կայքի միջոցով բարձրաձայնելով այն ընտրախախտումները, որոնց ականատեսը կլինեն թե' որպես դիտորդ, և թե' որպես հասարակ քաղաքացի:
iDitord-i համակարգող Մարինե Մանուչարյանը մանրամասնությամբ ներկայացրեց կայք էջը և թե ինչպես կարելի օգտվել նրանից կամ օգտագործել, պատասխանեց երիտասարդների հարցերին կապված կայք էջի հնարավորությունների, գործիքների ու արդյունավետության հետ, կիսվեց մտավախություններով:
Ներկա էին նաև ԵԱՀԿ-ի լոռու մարզի դիտորդները, ովքեր իրենց դրական վերաբերմունքն արտահայտեցին պատրաստված կայք էջի և վերջինիս կարևորության և օգտակարության վերաբերյալ:
iDitord ծրագրի նպատակն է նպաստել ազատ, արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրություններին Հայաստանում` խթանելով ընտրական գործընթացների հասարակական վերահսկողությունը և ամփոփելով ընտրախախտումների վերաբերյալ դիտարկումները:
Ընտրախախտումների մասին ահազանգերը գրանցելու համար կարող են օգտագործվել թեժ գիծը, կարճ հաղորդագրությունը, թվիթերը և առցանց հաղորդումների ձևը: Ահազանգերն ամփոփվում են ինտերակտիվ ռեժիմով աշխատող քարտեզի վրա, որը հնարավորություն է ընձեռում պատկերել ընտրախախտումների բաշխումն` ըստ տեսակների, ահազանգերի ստացման աղբյուրների, հավաստիության և այլն:
Ընտրախախտումների քարտեզը մշակվել է` հիմք ընդունելով «ուշահիդի» առցանց գործիքը, որը ստեղծվել է 2007թ. Կենիայի նախագահական ընտրությունների ընթացքում տեղ գտած իրավախախտումներն ամփոփելու համար: Հետագայում այն օգտագործվել է բազմաթիվ այլ երկրներում ընտրությունների գործընթացները դիտարկելու նպատակով:
Комментарии
Отправить комментарий