Ուկրաինացի գործընկերները Լոռու մարզում


Տարածաշրջանային այցելություն
2012թ-ի օգոստոսի 3-ին

ՀԿ ԿենտրոնՔՀԶ ՀԿ-ի Ուկրաինայի գործընկեր կազմակերպության` “Գուրտռեսուրս կենտրոնի տնօրեն Բոհդան Մասլիչը և Կիևի տարածքային ադմինիստրացիայի ներքին քաղաքականության վարչության պետ ` Պյոտր Զախարչենկոն, տարածաշրջանային այցելեցինՀԿ ԿենտրոնՔՀԶ ՀԿ գրասենյակ: Այցը տեղի ունեցավ սույն թվականի օգոստոի 3-ին` ժամը  -10:00ին:

Այցելությունը նախատեսված է ՛՛Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. Հարստություն բազմազանության միջոցով՛՛ ծրագրի շրջանակներում, որն իրականցվում է ՀայաստանումՀԿ ԿենտրոնՔՀԶ ՀԿ-ի (http://www.ngoc.am/), “Քաղաքացիական զարգացման համագործակցության հիմնադրամ”-ի (http://cdpf.am/am/15/) և Ուկրաինայում` “Գուրտ Ռեսուրս Կենտրոն”-ի (http://global.gurt.org.ua/pages/who-we-are) կողմից և ֆինանսավորվում է Եվրոպական Միության (http://europa.eu/) կողմից:

Այցելությունը սկսվեց ծրագրի թիրախ համայնքների ղեկավարների ներկայացուցիչների և Լոռու մարզի ՏԻՄ ներկայացուցիչների հետ հանդիպմամբ, որին հետևեց այցելությունը Մ. Այրում  համայնք:

Այցը հնարավորություն տվեց Ուկրաինացի գործընկերներին տեղում ծանոթանալ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի խնդիրներին  և քննարկել համատեղ իրականացվող ծրագրի հետագա քայլերը:


Ծրագրի նպատակն է` ապահովել մշակութային բազմազանությունը և աջակցել ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպան-մանը`հզորացնելով  Հայաստանում և Ուկրաինայում տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մշակութային կառույցների ղեկավարների կարողությունները:

Ծրագիրն առանձնանում է նրանով, որ իր ողջ եռամյա տևողության ընացքում ուղղված է լինելու Հայստանում և Ուկրաինայում ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային արժեքների պահպանմանը`համայնքաներին փոքր դրամաշնորհային ծրագրերի տրամադրման, ՏԻՄ կարողությունների զարգացման ինչպես նաև տարբեր երկրների փորձի փոխանակման միջոցով:

Комментарии