Երիտասարդների միջազգային օր

Օգոստոսի 12ը երիտասարդների միջազգային օրն է:

1999թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ օգոստոսի 12ը Լիսաբոնում անցկացված երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ ընդունվեց Երիտասարդության միջազգային օր:

Տոնը հռչակվել է երիտասարդությանն ուղղված գործողությունների համաշխարհային ծրագրերի մասին երիտասարդության իրազեկության բարձրացման համար:

՛՛ՀԿ Կենտրոն՛՛ ՔՀԶ ՀԿն շնորհավորում է բոլորին և մաղթում անսպառ ավյուն բոլոր երիտասարդներին և նրանց, ովքեր ցանկացած տարիքում իրենց երիտասարդ են համարում:


Комментарии