Քաղաքացիական հասարակության մարզային կոնֆերանսի հրավեր


Հարգելի գործընկերներ,

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու սույն թվականի ապրիլի 23-ին Գյումրիում կայանալիք Քաղաքացիական հասարակության մարզային կոնֆերանսին:

Կոնֆերանսին հրավիրված են նաև Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի ՀԿ-ների ներկայացուցիչներ, ոլորտային մասնագետներ, ակտիվ խմբերի անդամներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Կոնֆերանսի նպատակն է` վերհանել և ձևակերպել օրենսդրական բարեփոխման ճանապարհով լուծելի խնդիրները, որոնք հետագա մշակումից և համապատասխան ձևակերպում ստանալուց հետո կներկայացվեն ԱԺ համապատասխան հանձնաժողովներ:

Մանրամասն տեղեկության եւ մասնակցության համար դիմեք ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ /ք. Վանաձոր, Նժդեհի 9/2ա/, հեռ.0322 4 33 15, կամ գրեք hovsepyansyuzan@gmail.com էլ. փոստին:

Комментарии