Վավերագրական ֆիլմերի ցուցադրություն Վանաձորի Ինֆոտանը



“Ֆիլմերը որպես հասարակական խնդիրների վերհանման միջոց” ծրագրի նպատակն է` աջակցել Լոռու մարզում և, մասնավորապես, Վանաձորում վավերագրական ֆիլմի` որպես միջմշակութային երկխոսության միջոցի զարգացմանը, նպաստել հետաքրքրության աճին, վավերագրական ֆիլմերի դիտման մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը, վերջիններիս միջոցով վեր հանել և քննարկել մարդու իրավունքների հետ կապված հարցեր:

"ՀԿ Կենտրոն"-ը ծրագրի շրջանակներում կազմակերպեց վավերագրական ֆիլմերի եռօրյա փառատոն, որի ընթացքում ցուցադրվեցին 6 ֆիլմեր հետևյալ թեմաներով` երիտասարդական հիմնախնդիրներ, ակտիվիզմ, կոնֆլիկտներ և հանգուցալուծում, գենդերային հարցեր, բնապահպանություն և այլն: Եռօրյա փառատոնին ներկա գտնվեց շուրջ 300 մարդ:

Ֆիլմերի ցուցադրությանը հաջորդեցին քննարկումներ` փորձագետների մասնակցությամբ:

Փառատոնի հաջող սկիզբը շարունակելու համար ֆիլմերի դիտում-քննարկումները տեղի կունենան Վանաձոր Ինֆոտանը:

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այցելելով` http://ngoc.am/project/96






Комментарии