Քո սոցիալական բիզնեսը

Հուլիսի 25-ին ՀԿ Կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում Կոլբալաբս ծրագրի շրջանակներում: Այս անգամ հավաքվել էին սոցիալական խնդիրներին բիզնեսի միջոցով լուծումներ առաջարկող երիտասարդները և Կոլբալաբս ծրագրի կազմակերպիչները: Ի՞նչ է Կոլբալաբսը, ի՞նչ է այն առաջարկում, և ի՞նչ հնարավորություններ է տալիս: Այս բոլոր հարցերն էլ ստացան իրենց պատասխանը հանդիպման ժամանակ: Կոլբալաբսի նպատակն է հնարավորություն ընձեռել լուծել սոցիալական խնդիրներ սոցիալական բիզնեսի միջոցով:  Այն նաև երիտասարդներին կարող է տալ գիտելիքներ, հմտություններ և փորձ բիզնես ոլորտում, համագործակցություն գործարարների, մենթորների, ներդրողների և ոլորտի այլ մասնագետների հետ, բիզնեսում ֆինասական ներդրումներ ստանալու հնարավորություն:

Կոլբալաբսի ժամանակ երիտասարդները աշխատում են երիտասարդների կողմից առաջ քաշված և ընտրված սոցիալական խնդիրների շուրջ` կազմելով թիմ, լուծումներ առաջարկելով և հանդես գալով բիզնես գաղափարներով: Այս ծրագիր այն մարդկանց համար է, ովքեր անտարբեր չեն իրնեց համայնքի կամ այլ մարդկանց  սոցիալական խնդիրների նկատմամբ:

Комментарии