Ֆիլմի դիտում Վանաձոր Ինֆոտանը
- Ես Շուշանիկն եմ, 11 տարեկան Դիտավան գեղից, պուճուր վախտից իմ երազանքը լելա գնալ Եգիպտոս ու տենալ բուրգերն ու Սֆինկսը դրա հմար էլ ուզում եմ դառնալ դեսպան:
Ֆիլմի վերջում քննարկում ծավալվեց այդ թեմայի վերաբերյալ: Մասնակիցները իրենց մեկնաբանությունները արեցին: Ֆիլմը նկարահանված էր 90-ականներին, սակայն բոլորը եկան այն եզրահանգմանը, որ հիմա էլ է մեզ մոտ նույն իրավիճակը, սակայն ավելի զարգացած՝ ժամանակներին համահունչ:
Ֆիլմի դիտումները Վանաձորի ինֆոտանը կկրենք շարունակական բնույթ:
Այս տողները «Աշունն առանց Ադամի» ֆիլմից է, որը հուլիսի 25-ին ցուցադրվեց Վանաձոր Ինֆոտանը:Ֆիլմը պատմում է Դիտավան գյուղում ապրող կանանց ծանր ապրելակերպի մասին:
Շուշանիկը՝ ֆիլմի գլախավոր հերոսուհին, պատմում է բոլոր իր համագյուղացի կանանց մասին, ոնոնցից յուրաքանչյուրը իր պատմությունն ունի: Ֆիլմում ցույց է տրված, թե ինչպես են գոյատևում կանայք առանց տղամարդկանց և տղամարդկային ուժի:
Ֆիլմը կառուցված է տարբեր հակադրումների միջոցով: Օրինակ սկզբից պատմվում է Դիտավան գյուղի կանանց մասին, որոնք առավոտյան արթնանում են ու անցնում են աշխատանքի, իսկ հարևան Ազատամուտ գյուղում կանայք մտածում են միայն իրանց մասին:
-Մեր հարևան Ազատամուտ գյուղումը կնանիք մտածում են մենակ իրանց մասին, իրանց տղամարդիք խոպան են գնացել, նրանք չեն մտածում իրանց երեխեքի մասին, այլ մենակ ուզում են էնա իրանք սիրուն լինեն, տեսքները լավ ըլի, իրանց մազերի սանրվածքը լավ ըլի, իրանց քսվելիքն էլ լավ ըլի,- պատմում է Շուշանիկը:Ֆիլմը սկսում է գյուղի ամենամեծ կնոջ զրույցից, ով հիշում է իր երիտասարդ տարիները, պատմում է, թե ինչ ազատամիտ աղջիկ է եղել ժամանակին ինչ ցանկություններ ու իղձեր է ունեցել և ինչպես է նա ամուսնանում: Որից հետո արդեն խոսվում է երիտասարդների և նրանց երազանքների մասին:
Ֆիլմի վերջում քննարկում ծավալվեց այդ թեմայի վերաբերյալ: Մասնակիցները իրենց մեկնաբանությունները արեցին: Ֆիլմը նկարահանված էր 90-ականներին, սակայն բոլորը եկան այն եզրահանգմանը, որ հիմա էլ է մեզ մոտ նույն իրավիճակը, սակայն ավելի զարգացած՝ ժամանակներին համահունչ:
Ֆիլմի դիտումները Վանաձորի ինֆոտանը կկրենք շարունակական բնույթ:
Комментарии
Отправить комментарий