
Յուրաքանչյուր տարի Հայատանում նշվում է Քաղաքացիական հասարակության օրը՝ «Քաղաքացիական հասարակությունը մենք ենք» կարգախոսով։ Տոնը նպատակ ունի տարածել քաղաքացիական հասարակության գաղափարը և հանրությանը դարձնել այդ գաղափարի կրողը։
Արդեն երրորդ տարի «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի նախաձեռնությամբ տոնը նշվում է նաև Վանաձորում։ Այս տարի տոնը նշվեց յուրովի՝ քաղաքային խաղի միջոցով։

Քաղաքային խաղի մոդելը նորարարական էր իր բնույթով, քանի որ Վանաձորում այն կիրառվեց առաջին անգամ։
Խաղի նպատակն էր նպաստել քաղաքացիների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը՝ մեկ օր ակտիվորեն ներգրավվելով համայնքային կյանքում։

Խաղին մասնկացեցին քաղաքացիական հասրակության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, ակտիվ երիտասարդներ։ Մասնակիցները բաժամվեցին վեց թիմի, որոնց տրվել էին խաղի առաջադրանքները։ Նրանք երկու ժամվա ընթացքում պետք է կատարեին այդ առաջադրանքները և արդեն իրենց շնորհանդեսներով ներկայանային խաղի ամփոփմանը։

Հատուկ գնահատող հանձնաժողովը ամփոփեց խաղը։ Յուրաքանչյուր թիմ հաղթեց տարբեր անվանակարգերում, ինչպիսիք էին «Ամենաստեղծարար թիմ», «Ամենաուրախ թիմ», «Լավագույն շնորհանդես» և այլն։ Նաև ունեցանք «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգը որոշեց հանդիսատեսը՝ ծափերի միջոցով։
Խաղի մասին պատրաստված ռեպորտաժները՝ Լոռի TV-ի կողմից պատրաստված՝
այստեղ, Ֆորտունա լրատվականի գլխավոր թողարկմանը՝
այստեղ
Խաղի բոլոր նկարները կարող եք տեսնել
այստեղ։
Комментарии
Отправить комментарий