Հերթական կինոդիտումը Վանաձոր Ինֆոտանը

    Վանաձորի ինֆոտանը տեղի ունեցավ հերթական կինդիտումը՝ Caucadoc  ծրագրի շրջանակներում, որին հաջորդեց խմբակային քննարկումը և կարծիքների փոխանակումը:  Այսօրվա ֆիլմը ՝ Կարլայի աշխարհ գալը (2011) Էր: Ֆիլմի ավարտից հետո  սկսվեց քննարկումը:Կինոդիտողները շատ հուզված ու տպավորված էին ֆլիմից,քանի որ այն ներկայացնում էր փողոցային կյանքով ապրող մարդկանց,ովքեր զուրկ էին նույնիսկ տարրական կենցաղային պայմաններից:Մարդիկ,ում մահճակալը արկղե ծածկույթն էր բաց երկնքի տակ: Քննարկվեցին մի շարք հարցեր կապված ազգային մշակույթի և առանձնահատկությունների հետ:Ընդհանուր եզրեր գտան Հայաստանի և Նիարագուրայի ժողովուրդների, համընդհանուր արժեքների միջև: Մեկնաբանվեց նաև ընտանիքի հասկացությունը այդ մարդկանց կենցաղում և փոխհարաբերությունների անկեղծությունը: Ֆիլմում նաև պարզ երևում էր կնոջ դերը ընտանիքում,որի մասին նույնպես երիտասարդները խոսեցին:Ֆիլմն, իսկապես որ, տպավորիչ էր և ուներ իր ասելիքը գալիք սերնդին: Թե ով ինչ ընկալեց այս ֆիլմից հայտնի չէ,բայց հուսանք այն իր դրական ազդեցությունը կունենա՝ հետագայում ընտանիք կազմելիս և առաջ շարժվելիս: Հիշեցնենք,որ ֆիլմերի դիտումերը տեղի են Caucadoc  ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է չեխական People in need կազմակերպությունը՝ Sakdoc Film – ի և Ինտերնյուս մամուլի աջակցության հասարակական կազմակերպության հետ համատեղ:
      Հ.ԳՖիլմերիի դիտումերը շարունակվում են.հետևեք ինֆոտան կայքին և                                              ֆեյսբուքյան  խմբին տեղեկանալու համար:



Комментарии