Ֆիլմի ցուցադրություն Վանաձոր Ինֆոտանը 

Մարտի 10 -ին՝ ժամը 16.00-ին Վանաձոր Ինֆոտանը տեղի կունենա «Հարևանները» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: 
Հարևանները՝ Նորման Մըքլարենի ամենահայտնի գործերից մեկն է, որը նրան Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակ բերեց 1953 թվականին: Այն նկարահանվել է 1952 թ. Սառը Պատերազմի ժամանակ: Անմիջական խթանը հանդիսացավ կորեական պատերազմի սկիզբը, և Մըքլարենը որոշեց ուժեղ հակապատերազմական ֆիլմ նկարահանել՝ Հարևաններ վերնագրով: 
Բացառապես անիմացիոն սկզբունքով նկարահանված ֆիլմ, որտեղ իրական կերպարները հանդես են գալիս շարժապատկերների տեսքով: 
Պատմությունը մի առակ է, որը ցուցադրված է առանց խոսքերի: Հիմնական լարվածությունը երկու տղամարդկանց միջև բռնությունն է, որոնցից յուրաքանչյուրը ցանկանում է տիրանալ ծաղկին: 


Комментарии