ՄԱՐԴԱՄԵՋ սոցիալ նորարարության հավաք
Եթե ունեք հետաքրքիր և նորարարական գաղափարներ և ուզում եք դրանք կյանքի կոչել, ապա այս միջոցառումը հենց ձեզ համար է:
«ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ն Վանաձոր Ինֆոտան ծրագրի շրջանակներում Ապրիլի 2-ին կազմակերպում է «Մարդամեջ» սոցիալական նորարարության հավաքը:
Միջոցառման նպատակն է նպաստել ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումների (սոցիալական, ապակենտրոնացման, թափանցիկության
և հաշվետվողականության) գործընթացի մասին տեղեկատվության և հանրային մասնակցության
բարձրացմանը, այնպիսի խնդիրների վերհանմանը, որոնց լուծումը հնարավոր կլինի տալ օնլայն
կամ օֆլայն միջոցներով:
Հավաքին կարող են մասնակցել մարզում բնակվող ծրագրավորողներ, բլոգերներ, ակտիվ քաղաքացիներ, ովքեր իրենց գործունեության մեջ կիրառում են համացանցի գործիքները. նրանք, ովքեր կկարողանան առանձնացնել մարզին առնչվող սոցիալական որևէ հիմնախնդիր ու առաջարկել դրա լուծման տարբերակ՝ օնլայն կամ օֆլայն միջոցներով:
“Մարդամեջը” կոգնի 1. վերհանել մարզի համայնքներում առկա խնդիրները համացանցային միջոցներով
լուծելու գաղափարներ, 2. ի մի բերել ներկայացված գաղափարները կյանքի կոչելու պատրաստ
մարդկանց ու թվային տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները, 3. ստեղծել առցանց սոցիալական նոր հարթակներ
Հավաքի ընթացքում նախատեսվում է խմբային աշժատանք-քննարկում կազմակերպել նախապես ներկայացված գաղափարների շրջանակներում` տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների աջակցությամբ: Քննարկումների արդյունքում ընրված 2 լավագույն ծրագրերը կստանան ֆինանսական աջակցություն իրենց սոցիալ-նորարարական գաղափարներն իրականացնելու համար` յուրաքանչյուրը մինչև
250.000 դրամի սահմաններում:
Հավաքին մասնակցության համար խնդրում ենք լրացնել հայտը՝ հետևելով ստորև բերված հղմանը՝
https://docs.google.com/forms/d/1Mq_36IWMdbyWq9RbmgXwm14DANNqEcXimXKfqSTSAyc/viewform
Հարգանքով՝
Վանաձոր Ինֆոտուն
Комментарии
Отправить комментарий