Վերլուծում ենք մեդիան: Խոսքի ազատություն և էթիկա
Ապրիլի 26-ին, ժամը 15.30-ին Վանաձոր Ինֆոտանը կկայանա «Վերլուծում ենք մեդիան: Խոսքի ազատություն և էթիկա» թեմայով դասընթաց, որը վարելու է Ֆորտունա մարզային հեռուստաընկերության լրագրող- հաղորդավարուհի Հերմինե Յավրյանը:
Դասընթացի ընթացքում կներկայացվի մեդիային քննադատաբար մոտենալու մի շարք սկզբունքներ, մասնակիցները կծանոթանան ԶԼՄ-ների օգտագործած մանիպուլյացիոն հնարքներին: Խոսքի ազատության և էթիկայի բլոգում դասընթացի մասնակիցները խոսքի և արտահայտվելու ազատությանը, դրա օրենսդրական երաշխիքներին, սահմանափակումներին, ինչպես նաև լրատվամիջոցների գործունեության էթիկական սկզբունքներին և ինքնակարգավորման տեսակներին:
Комментарии
Отправить комментарий