Լրագրությունը որպես սետղծագործական աշխատանք
Վանաձոր Ինֆոտանը կայացավ ևս մեկ հետաքրքիր և բովանդակալից դասընթաց՝ «Լրագրությունը որպես սետղծագործական աշխատանք» թեմայով: Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան լրագրության էությանը, կարևոր այն մեխանիզմներին, որոնք լրագրողը պետք է իմանա իր գործունեության ընթացքում, և ծանոթացան այն մոտեցումներին ու ընթացակարգերին, որոնք լրագրությանը ստեղծագործական շունչ են հաղորդում
Աշխատանքն ավարտելուց հետո բոլորը առանձին ներկայացրեցին իրենց «լուրը», որից հետո դասընթացավարը յուրաքանչյուրի նյութի համար արեց իր նկատառումներն ու առաջարկները, որոնք հաշվի առնելով դասընթացի մասնակիցները ստացան տնային առաջադրանք:
Դասընթացը վարեց Ֆորտունա մարզային հեռուստաընկերության լրագրող- հաղորդավարուհի Հերմինե Յավրյանը:
Комментарии
Отправить комментарий