Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է «Ես եմ մեդիան» ուսանողական մրցույթի 2016թ. մեկնարկը: Մրցույթի նպատակն է ուսանողներին առիթ տալ մտածելու մեդիայի ազդեցության ու դերի մասին, ներկայացնելու անձնական պատմություններ, թե ինչպես է մեդիան օգնել կամ հակառակը` մոլորության մեջ գցել իրենց, բարձրաձայնելու, թե ինչպիսին կուզեին տեսնել լրատվությունն ու լրատվամիջոցները:
Մասնակցության համար չկան ուսումնական հաստատությունների կամ մասնագիտական ուղղվածության սահմանափակումներ։
Ներկայացվող նյութի առաջարկվող թեմաներն են՝
- Ես վստահում եմ/չեմ վստահում լրատվամիջոցներին
- Ես նայում եմ աշխարհին մեդիայի միջոցով
- Ես հաղորդում եմ պատրաստում
- Ես՝ պատերազմական լրատվության ու քարոզչության խաչմերուկում
- Ես եմ մեդիան
Նյութերը կարող են լինել
- էսսե/անձնական պատմություն (մինչև 3 էջ)
- Վերլուծական աշխատանք (մինչև 5 էջ)
- Լուսանկար կամ ֆոտոպատմություն
- Տեսանյութ
- Մուլտիմեդիա նյութ
Մրցույթի 3 լավագույն աշխատանքները կհրապարակվեն Media.am կայքում, իսկ հեղինակները կստանան մրցանակներ և վկայագրեր:
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել assistant@mediainiatiatives.am էլ․ փոստի հասցեին մինչև 2016 թվականի հունիսի 6-ը՝ ներառելով դիմողի ինքնակենսագրությունն ու կոնտակտային տվյալները: Մանրամասների համար զանգահարել 010 583620 համարով:
Комментарии
Отправить комментарий