«Ինֆոտունն ավանդական եւ այլընտրանքային մեդիայի խաչմերուկում»
ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ-ն Վանաձոր Ինֆոտուն ծրագրի շրջանակներում կազմակերպում է «Ինֆոտունն ավանդական եւ այլընտրանքային մեդիայի խաչմերուկում» թեմայով Բաց Տարածք միջոցառումը, որը տեղի կունենա սույն թվականի մայիսի 28-29-ին Դիլիջանում:
"Բաց
տարածք" մեթոդի ձևաչափն իրենից ներկայացնում է երկարատև սուրճի ընդմիջում,
որը հնարավորություն է տալիս մարդկանց առավել անկաշկանդ խոսել իրենց մտահոգող
թեմաների մասին, գտնել համախոհների և նախանշել հիմնախնդիրների լուծման հնարավոր
եղանակներ:
Բաց
տարածքին կմասնակցեն շուրջ 35 ներկայացուցիչներ՝ ավանդական եւ ոչ ավանդական
ԶԼՄ-ներ, մեդիա ոլորտի փորձագետներ, Վանաձոր Ինֆոտուն ծրագրի մասնակիցներ,
ներկայացուցիչներ մյուս Ինֆոտներից, տեղական պետական կառույցների հանրային կապերի
պատասխանատուներ:
Բաց տարածքի արդյունքում կունենանք.
Ø առավել քան 6 քննարկված
հիմնախնդիրներ իրենց լուծումներով,
Ø մասնակիցների միջոցով գրված և իրենց աշխատանքներն ամփոփող գիրք,
Ø մեդիա ոլորտի հիմնախնդիրների շուրջ ձևավորված ցանցեր,
Ø համախոհների մեծ դաշտ,
Ø նախագծեր` հետագայում իրագործելու համար:
Հանդիպումն իրականացվում է «Մեդիան
քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնգամյա
գործընթաց է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության
կողմից: Այն իրականացնում են Մեդիա Նախաձեռնությունների Կենտրոնը, Եվրասիա Համագործակցություն
Հիմնադրամը եւ Ինտերնյուսը Երեւանի մամուլի ակումբի եւ Հետազոտական ռեսուրսների
կովկասյան կենտրոնի հետ համատեղ:
Комментарии
Отправить комментарий