Մարդամեջ հավաքի արդյունքները


«Մարդամեջը» հետաքրքիր եռօրյա ակտիվ, ստեղծագործ ու հետևողական աշխատանքից հետո Աղվերանում հավաքված երիտասարդներն արդեն կարող են վերադառնալ իրենց համայնքներ և սկսել նախագծերի իրականացումը։
Մարդամեջ 2017-ում ժյուրին ընտրեց երեք լավագույն ծրագրերը՝ «Street Art», «Մալամա», «ՏԻՄպուլս»։ Այս տարի Մարդամեջում հաղթած գրեթե բոլոր նախագծերն իրականացվելու են Հայաստանի մի քանի մարզերի մի քանի համայնքներում։
Street  Art նախագծի մասնակիցները շենքերի պատերին պատկերվող գրաֆիտիների և նկարների միջոցով կներկայացնեն համայնքային խնդիրները, նաև՝ համայնքում տեղի ունեցած դրական փոփոխությունները։ Այս նախագծի պատկերների հերոսները ապրելու են այդ համայնքներում՝ պատկերից պատկեր մեծանալով ու փոխվելով։
Մալամա նախագծի անդամները իրենց նախաձեռնած ծրագրով փորձելու են բարձրացնել Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների կին ներկայացուցիչների դերն ու ներգրավվածությունը հասարակական կյանքին՝  այլ կանանց անձնական հաջողության պատմությունների միջոցով։ Ծրագիրը նախատեսում է նաև կազմակերպել քաղլրագրության դասընթացներ դասընթացներ և լուսանկարչական մրցույթ։   
ՏԻՄպուլս խումբը իրական կյանքում կազմակերպվող խաղի միջոցով բարձրացնելու է ավագանու անդամների ներգրավածությունը համայնքային խնդիրների լուծման գործում։ Նախաձեռնող խումբը ավագանու անդամենրի ռեյտինգավորում է իրականացնելու՝ հիմնվելով վերջիններիս նիստերին մասնակցելու հաճախականության, նախաձեռնողականության և այլ չափանիշների վրա։ Խաղի մասնակիցները փորձելու են իրենց նախընտրած ավագանու անդամի ռեյտինգը բարձրացնել՝ օգտագործելով համայնքի անդամներին օրենքով տրվող հնարավորությունները։ 
Մարդամեջ 2017-ն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող երկու ծրագրերի՝ Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար (ՄՔՏՄ) և Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) շրջանակում։

Комментарии