Մեդիան Ներսից

Վանաձոր Ինֆոտանը ավարտվեց Մեդիան Ներսից թեմայով մեդիագրագիտության հերթական դասընթացը, որը վարում էր hetq.am-ի լրագրող Գայանե Սարգսյանը: 

Դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու մեդիայի աշխատանքին՝ ներսից: Քննարկվեցին լրատվամիջոցների աշխատանքի առանձնահատկությւնները, կառուցվածքը, լրագրողներին հաճախ հանդիպող խնդիրները, ամենօրյա աշխատանքի նրբությունները:

Թիմային աշխատանքի միջոցով ներկաները կազմեցին լրատվամիջոցի կառուցվածքը, ամենօրյա լուրերի բազմազանության մեջ ընտրեցին առաջնահերթը, հրատապն ու հասարակության լայն շրջանակներին հետաքրքրողները:

Լսեցին ու քննարկեցին Հայաստանի փորձառու լրագրողների տեսակետները՝ մեդիաոլորտի մասին, ինչպես նաև ծանոթացան մեդիայի անբաժանելի մասը կազմող գովազդի ստեղծման նրբություններին:

Комментарии