«Ձայն և Լրատվություն» - դասընթաց
Հունիսի 28-ին Վանաձոր Ինֆոտանը տեղի ունեցավ «Ձայն և լրատվություն» թեմայով մեդիագրագիտության դասընթաց, որին մասնակցում էին Վանաձոր Ինֆատան շահառու երիտասարդները։
Դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց ռադիոլրագրության պատմությունն ու հայկական ռադիոյի անցած ուղին,
ապա գործնական աշխատանքների միջոցով մասնակիցները փորձեցին վեր հանել ռադիոլրագրությունում առկա մանիպուլյացիոն հնարքները և վերլուծելով դրանք հասկանալ, թե ինչպես է դա ազդում մարդու վրա։
Դասընթացը վարում էր Սերինե Գաբրիելյանը
Комментарии
Отправить комментарий