«Տպագիր լրատվություն» - դասընթաց



Հունիսի 15-ին Վանաձոր Ինֆոտանը տեղի ունեցավ դասընթաց «Տպագիր լրատվություն» և «Տպագրական լրատվության նյութերի վերլուծություն» խորագրերով։ Դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց տպագիր լրատվության ստեղծման ու զարգացման պատմությունը, թերթերի տեսակներն ու հոդվածների դիրքի ընտրության առանձնահատկությունները։

Դասընթացի երկրորդ մասը նվիրված էր մասնակիցների քննադատողական մտածողության զարգացմանը, որի ընթացքում մասնակիցները թերթերում տեղադրված հոդվածներն ու լուսանկարները վերլուծելով ու քննարկելով, խմբային և անհատական աշխատանքների միջոցով փորձեցին պարզել թերթերի առանձնահատկությունները։


Դասընթացը վարում էր «Վանաձորյան խճանկար» թերթի գլխավոր խմբագիր Անուշ Սիմիկյանը։

Комментарии