Տեղի ունեցավ «Համայնքների խոշորացումը ՀՀ-ում» դասընթացը
Մարտի 13-ին ՀԿ Կենտրոնում Վանաձոր ԻնֆոՏուն ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանում տեղի ունեցող խոշոր բարեփոխումներից մեկին՝ համայնքների խոշորացմանը նվիրված դասընթաց-քննարկում։
Հանդիպման ընթացքում ՀՖՄ փորձագետ Վահրամ Շահբազյանը ներկայացրեց ՀՀ-ում տեղի ունեցող խոշորացման գործընթացը, դրա նպատակներն ու քայլերը։
Դասընթացը կազմակերպվել «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի «Վանաձոր ԻնֆոՏուն» ծրագրի շրջանակներում, որը մասն է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» (ՄՔՏՄ) ծրագրի։ՄՔՏՄ-ն հնգամյա գործըթաց է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: Այն իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Ինտերնյուսը (ԱՄՆ) Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ։
Комментарии
Отправить комментарий