«Սոցիալական իրավունք» թեմայով դասընթացի հայտարարություն



«ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ն Վանաձոր ԻնֆոՏուն ծրագրի շրջանակներում կազմակերպում է «Սոցիալական իրավունք» թեմայով դասընթացը։

Դասընթացի նպատակն է՝ Բարձրացնել սոցիալական իրավունքի մասին տեղեկացվածության մակարդակը երիտասարդների շրջանում։


Դասընթացի ընթացքում ներկայացվելու և շոշափվելու են հետևյալ թեմաները․

  • Երիտասարդների կրթություն,
  • Երիտասարդների հանգիստ,
  • Երիտասարդների ընտրելու և ընտրվելու իրավունք,
  • Թեմային առընչվող այլ հարցեր։
Ինֆո՝
  • Երբ ՝ Ապրիլի 17-ին,
  • Որտեղ ՝ ՀԿ Կենտրոնի ԻնֆոՏուն դահլիճ, ք․ Վանաձոր, Խորենացի 6/1,
  • Տևողություն ՝ 15։00 - 18։00 (ներառյալ սուրճի ընդմիջում)
  • Դասընթացավար՝ «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական ՀԿ-ի նախագահ, միջազգային դասընթացավար ՍԻրարփի Մանյանը,
  • Տարիքային խումբ՝ 15-30,
  • Դասընթացի դիմելու վերջնաժամկետ՝ ապրիլի 10 (ներառյալ)
  • Դասընթացի հայտադիմումն այստեղ
  • Դասընթացի ֆեյսբուքյան միջոցառումն այստեղ

ՈՒշադրություն․
Խնդրում ենք հայտադիմումը լրացնել միայն հայատառ։

Դասընթացը կազմակերպվում է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի «Վանաձոր ԻնֆոՏուն» ծրագրի շրջանակներում, որը մասն է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» (ՄՔՏՄ) ծրագրի։ՄՔՏՄ-ն հնգամյա գործըթաց է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: Այն իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Ինտերնյուսը (ԱՄՆ) Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ։

Комментарии