Վանաձոր ԻնֆոՏան վերլուծական հաշվետվություն-հոդված (հոկտեմբեր 2017- հոկտեմբեր 2018)
2017 թվականի հոկտեմբեր - 2018 թվականի հոկտեմբեր հաշվետու ամիսներին
ՀԿ Կենտրոնի
Վանաձոր ԻնֆոՏուն ծրագրի շրջանակներում կազմակերպվել է ավելի քան 16 մեդիագրագիտության դաս, որոնց մասնակցել են 158 մարդ (108-ն իգական, իսկ 50-ն արական սեռի)։ Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների թեմայով կազմակերպվել է թվով 19-ը միջոցառում, այդ թվում քննարկումներ, դասընթացներ, թեմատիկ ֆիլմերի դիտում-քննարկումներ և այլն, որոնց մասնակցել է 318 մարդ (207-ն իգական, իսկ 111-ն արական սեռի)։
Վանաձոր ԻնֆոՏուն ծրագրի շրջանակներում կազմակերպվել է ավելի քան 16 մեդիագրագիտության դաս, որոնց մասնակցել են 158 մարդ (108-ն իգական, իսկ 50-ն արական սեռի)։ Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների թեմայով կազմակերպվել է թվով 19-ը միջոցառում, այդ թվում քննարկումներ, դասընթացներ, թեմատիկ ֆիլմերի դիտում-քննարկումներ և այլն, որոնց մասնակցել է 318 մարդ (207-ն իգական, իսկ 111-ն արական սեռի)։
Հաշվետու տարվա ընթացքում ՀԿ Կենտրոնը Վանաձոր
ԻնֆոՏուն ծրագրի շրջանակներում կազմակերպել է 1 բանավեճ «Վանաձոր համայնքի
առաջնահերթությունները ընտրված են ճիշտ» թեմայով, որին մասնակցել են Վանաձորի թիվ
11 դպրոցի և Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի բանավեճի թիմերը։ Բանավեճի շնորհիվ
մասնակիցները զարգացրեցին իրենց քննադատական մտածողությունն ու հանրային խոսքի արվեստը,
ինչպես նաև ծանոթացան Վանաձոր համայնքի զարգացման ծրագրին և համայնքային նշանակության
այլ փաստաթղթերին։
ՀԿ Կենտրոնը համագործակցելով ՄԱԿ-ի հանրային
տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակի հետ Լոռու և Գեղարքունիքի մարզի
երիտասարդների համար Մարդու Իրավունքների համընդհանուր հռչակագրի օրվան ընդառաջ
2017 թվականի դեկտեմբերին կազմաներպել էր «Մարդու իրավունքներն
ու Կայուն զարգացման նպատակները» խորագրով հանդիպում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչների
հետ։
Մարդամեջ սոցիալ-նորարարական հավաք 2017-ի
շրջանակներում Վանաձորում էր իրականացվում «Street-Art» ծրագիրը, որի մասին հոլովակ է պատրաստել Վանաձոր
ԻնֆոՏան անդամ Տիգրան Աթոյանը և այն հրապարակված է ինֆոտան յութուբյան ալիքում։
Վանաձոր ԻնֆոՏան անդամ Սամվել Ավետյանը, որպես
քաղաքացիական լրագրող ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծել է «Պատանի լրագրող» էջը, որի միջոցով
հրապարակում է իր նյութերը։ Սամվելն ակտիվ լուսաբանել է նաև Վանաձորում տեղի ունեցող
հեղափոխական գործընթացները։
Վանաձոր ԻնֆոՏան անդամները մասնակցեցին Անտիսեմիտիզմի
դեմ պայքարի ֆլեշմոբին, որի տեսանյութը հրապարակված է No Hate speech-ի հայաստանյան
թիմի յութուբյան ալիքում։
Այս ընթացքում կազմակերպվել է 1 հանրային հեռուստաքննարկում «Քաղաքացիական
հասարակությունից՝ քաղաքականություն» թեմայով, որին մասնակցել են 14 մարդ (8 իգական,
6 արական), որի հյուրերն էի «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի
նախագահ Արփինե Հակոբյանը և Վանաձորի ավագանու ԼՀԿ խմբակցության քարտուղար, ակտիվիստ
Անահիտ Կարապետյանը։ Մեդիաքննարկման ընթացքում հյուրերը կարևորեցին հեղափոխական գործընթացներում
քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերը և նշանակությունը, ինչպես նաև
փաստեցին, որ այս հեղափոխությունը քաղաքացիական հասարակության տարիների աշխատանքի արդյունքն
էր։
Վանաձոր ԻնֆոՏան բլոգում հրապարակվել է 13
քաղաքացիական լրագրության հոդված, որոնք ուղղված են համայնքային ու ազգային մակարդակների
տարբեր խնդիրները, իսկ որոշները նաև նախադեպ են ՀՀ-ում։ Կարևոր է նշել, որ հոդվածներում
վեր բարձրացված խնդիրների մի մասը լուծվել է, իսկ հոդվածների մյուս մասը հենց հաջողության
պատմություններ են և պատմում են, թե ինչպես է հնարավոր քաղաքացիական լրագրության միջոցով
ազդել որոշում կայացնողների վրա։
Անհրաժեշտ է նշել, որ Վանաձոր ԻնֆոՏան թիմը,
թե՛ աշխատակազմը, թե՛ անդամները ներգրավված են եղել հեղափոխական գործընթացներում և՛
որպես ակտիվիստներ ու գիտակից քաղաքացիներ, և՛ որպես քաղաքացիական լրագրողներ։
Հաշվետու տարվա ընթացքում Վանաձոր ԻնֆոՏուն
ծրագրի շրջանակներում ՀԿ Կենտրոնը համագործակցել է տարբեր կազմակերպությունների հետ,
թե՛ պետական կառույցների, թե՛ միջազգային և թե՛ տեղական։
Комментарии
Отправить комментарий