Հայքի հրապարակի ցուցանակների ճակատագրի հետքերով


Վանաձորի Հայքի հրապարակից անհետացած և հետ բերված ցուցանակի մասին Վանաձոր ԻնֆոՏան համակարգող Վահե Խաչիկյանի ֆեյսբուքի միջոցով արված քաղաքացիական լրագրության ամփոփ հոդված։


Գրառում առաջին նվիրված ցուցանակի անհետացմանը՝ 
«Գաղտնիք չէ, որ Վանաձորում երևի թե միակ քայլելու համար հարմար ու լուսավոր տեղը Հայքի հրապարակն է։
Հիշում եմ, որ դեռևս 2017 թ․-ին երեկոյան ժամերին քաղաքապետարանի կողմից ժապավենով փակվում էր ճանապարհը մեքենաների համար, սակայն Գուգարք հյուրանոցի կողմից մեքենաների համար մուտքն ազատ էր ու իմ օգոստոսի 6-ի հրապարակումից հետո երեկոյան ժամերին սկսեցին փակել նաև Գուգարք հյուրանոցի դիմացի հատվածից (https://www.facebook.com/story.php?story_fbid=1132528466880940&id=100003713914801):
Այս տարի նորից ունեինք այս խնդիրը ու դրա մասին բազմիցս բարձրաձայնեցի, թե՛ ես, թե՛ այլ մտահոգ քաղաքացիներ (https://www.facebook.com/photo.php?fbid=1334361023364349&set=a.345024162298045&type=3&theater): Առկա ցուցանակն ասում էր, որ ժամը 18։30-ից առավոտյան 06։30 հրապարակի տարածքում կայանումն արգելվում է։ Ուրախալի էր, որ դրանից հետո ոստիկանությունը սկսեց քայլեր ձեռնարկել և օրենքով սահմանված կարգով թույլ չտալ արգելված ժամերին մեքենաների կայանումը ու մարդիկ սկսեցին ազատ և անվտանգ զբոսնել հրապարակում։
Նույնիսկ մի անգամ առիթ ունեցա տեսնելու, թե ինչպես է Ճանապարհային Ոստիկանություն / Road Police of the Republic of Armenia-ը հրապարակը մաքրում մեքենաներից (https://web.facebook.com/…/vb.1000037139…/1337558193044632/…
Խնդիրը կարծես թե լուծված էր ու ոստիկանությունն իր գործն էր անում, մարդիկ էլ ուրախ ու երջանիկ էին։
Մինչև որ հուլիսի 6-ին տեսա, որ անհետացել է արգելող նշանն ու ժամատախտակը (լուսանկարները մեկնաբանությունում)։
Ցավոք ացնող շրջանում զբաղվածության պատճառով չկարողացա անդրադառնալ այս խնդրին և շատ ուրախացա, որ այսօր ավագանի Vahe Kroyan-ը բարձրաձայնել էր այս խնդիրը (https://www.facebook.com/vahe.kroyan/posts/1814444881965571?__tn__=-R):
Չի կարելի անօրինականությունը մարդկանց հարմարեցնելու համար այն դարձնել օրինական։
Կարծում եմ այս խնդիրը նաև Լոռու Մարզպետարանի տիրույթում է, քանի որ այս տարածքից են օգտվում նաև մարզպետարանի մեքենաները։
Հարգելի Մամիկոն ԱսլանյանՀրանտ ՄարգարյանSergey SarukhanyanKrist Marukyan այս հրապարակմամբ խնդրում եմ ձեզ ձեռնարկել հապշտապ գործողություններ և վերացնել այս խայտառակությունը։
Հայցում եմ ձեր միջնորդությունները խնդրի արագ կարգավորման համար։
Հուսանք, որ արդեն վաղը երեկոյան խնդիրը լուծված կլինի։» ։ Հղումն այստեղ

Գրառում երկրորդ նվիրված ցուցանակի հետ տեղադրմանը՝ 
«Հիշում եք չէ՞ օգոստոսի 30֊ին գրել էի Հայքի հրապարակից անհետացած ցուցանակի մասին, որն արգելում էր ժամը 18։30֊06։30 մեքենաների կայանումը հրապարակում (https://m.facebook.com/story.php?story_fbid=1418965161570601&id=100003713914801
Շատ լավ էր, որ խնդրին անդրադարձել էր նաև ավագանու անդամ Vahe Kroyan֊ը։
Եվ այսպես շնորհավորում եմ բոլորիս՝ Վանաձորի Համայնքապետարանի մոտ տեղադրվել է արգելող նշանը և ժամատախտակը։
Հղումն այստեղ


Հրառում երրորդ նվիրված սխալ ցուցանակներին՝ 

«
Հիշում եք չէ, որ Հայքի հրապարակ ժամը 18։30֊06։30 մուտք գործելն արգելող ցուցանակը հետ վերադարձրին մոտ օրերս (https://m.facebook.com/story.php?story_fbid=1423072181159899&id=100003713914801
Սակայն պարզվում է սրանով խնդիրը չի լուծվել։
Քաղաքապետարանի կողմից հրապարակ մուտք գործելիս կա 2 ցուցանակ՝
1) Քաղաքապետարանի կողմից տեղադրված է 🚫արգելող նշան և գրված է 18։30֊06։30։ Սա նշանակում է, որ հրապարակ մու
տքը արգելվում է այդ ժամերին։
2) Շատրվանների կողմից տեղադրված է կայանման (parking-ի) նշան, որը նշանակում է, որ այդ հատվածում (Քաղաքապետարանի դիմաց) կայանումը թույլատրվում է։

Դիտարկենք մի օրինակ.
Վարորդը ժամը 22։00֊ին հրապարակ մուտք գործելիս նայում է Parking-ի նշանին և հանգիստ կայանում, մեկ էլ ոստիկանը գալիս է ու ասում, որ չի թույլատրվում կայանել։ Վարորդն էլ մտածում է, որ ոչինչ չի փոխվել ու ոստիկաններն էլի կամայական գործունեություն են ծավալում։

Ինչ է պետք խնդիրը շտկելու համար.
Parking-ի նշանի տակ ավելացնել մի ժամատախտակ, որը ցույց կտա, որ կայանումը թույլատրվում է միայն ժամը 06։30֊18։30 ժամանակահատվածում։» Հղումն այստեղ

Комментарии