Ալավերդու քաղցկեղածին ծուխը


Հնագույն ժամանկաներից ի վեր Ալավերդի քաղաքում իրականցվել է պղնձի հանույթ և մշակում։ Քաղաքի տնտեսական զարգացմանը նպաստել է նաև 1809 թվակաինի Թիֆլիս-Ալեքսանդրապոլ երկաթուղու կառուցումը։ 1940-50 թվականներին հիմնադրվել է պղնձաքիմիական կոմբինատը։ Կոմբինատը տալիս էր 60-ից 200 տոննա պղինձ։ 20-րդ դարում այն դարձավ 2000 տոննա,իսկ 1980-90 ական թվականներին այն հասավ 55,000 տոննայի։1980 թվականին գործարանը փակվեց և կրկին վերագործարկվեց 1997 թվականին ՝ «Մանես և Վալլեքս » ՓԲԸ։
Գործարանը ունի խողովակ,որի միջոցով գործարանից դուրս է գալիս արտադրության ընթացքում առաջացացած  ծուխը ,ինչը և հանգեցնում  է շրջակա միջավայրի  աղտոտմանը։econews.am

Ընդունելով խողովակի 300 մետր բարձրությունը ընկերությունը իր արտահետման նորմը ավելացրել են գրեթե 10 անգամ։ Բնապահպանական վճարներն էլ կախված են նրանից,թե քանի անգամ են գերազանցում արտանետումները այդ նորմը։Ընդունելով պղնձաձուլական գործարանի արտանետումների խողովակի բարձրությունը իրական 20 մետր ՝ նշանակում է,որ գործող օրենսդրությամբ <<էյ-Սի-Փի>> ընկերությունը պետք է վճարի տարեկան գրեթե 2 մլրդ դրամ բնապահպանական վճար։ 2011թ տվյալներով Կոշաբերդ սարի գագաթ բարձրացնելը ընկերությունը գործարանի վտանգավոր արտանետումների համար պետբյուջե վճարել է 444 մլն դրամ։ Ծխատարի տեղափոխումից հետո գործարանի արտադրության և արտանետումների ծավալները չեն փոխվե։ Գործարանի արտանետումների 99,4 տոկոսը կազմում է ծծմբային անհիդրիդը։ Արտանետվող անհիդրիդի քանակը 90 տոկոսով նվազեցնելու համար մինչև 2017թ հոկտեմբերի 1-ը ընկերությունը պարտավորվել է կատարել արտանետվող գազերի քիմիական մաքրման համակարգի ներդրում,այսինքն ՝ շահագործել ծծմբական թթվի արտադրամասը։
Ալավերդու պղնձաձուլական կոմբինատի գործարանի կողմից մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի գրեթե 100 տոկոսը քաղցկեղածին ծծմբի երկօքսիդն է,որի տարեկան արտանետումները մոտ 11 անգամ գերազանցում են սահմանային թույլատրելի նորման։
«Արմենիան Քամփր Փրոգրամ» ընկերության հետ կնքած ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի շրջանակներում 2012 թվականի հոկտեմբերին Ալավերդու պղնձաձուլական գործարանի արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող 265 աշխատողների բժշկական զննությամբ պարզվել է,որ 246 աշխատողների մոտ գերակշռում են սրտանոթային և շնչառական համակարգի հիվանդություններ ,աճել են լյարդի ,աղեստամոքսային տրակտի ,մաշկի և եղունգների սնկային հիվանդությունները,հաճախացել են թեորմիկ և քիմիական վնասվածքներ։
Նույնիսկ բժշկական հանձնաժողովի կատարողական ակտում 36 աշխատողներից 22-ի մոտ արձանագրվել է ոտնաթաթերի և ձեռնաթաթերի միկոզ և օնիխոմիկոզ ,4 աշխատողների մոտ կոնտակտային դերմատիտ վարակիչ հիվանդություններ։www.ecolur.am 

Առաջարկություններ ՝
1․Կազմակերպել էկոլոգիական անվտնագության ապահովման ,բնության պահպանության և շրջակա միջավայրի վրա մարդածին ներգործության և դրա հետևանքների մոնիթորինգի վերաբերյալ կարողությունների զարգացման միջոցառումներ։
2․Խթանել բնապահպանական վճարներից չօգտվող ազդակիր համայնքներին մշակելու և նպատակային ծախսելու հասանելիք գումարները։
3․Տեղեկատվությունը լինի հասանելի բոլոր համայնքների և տարըմբռնման հնարավորություն չտա։
4․Ընկերության կողմից վճարվող բնապահպանական վճարների սահմանման գործընթացը դարձնել թափանցիկ։
Լուծումներ ՝
1․Անցում արդյունաբերական բաց համակարգից փակ համակրգի։
2․Անցում արտանետումների այնքան մեծ քանակից նորմավորված արտանետումների քանակի։



“Youth Empowerment” ծրագիրն իրականացվում է NESEHNUTÍ - Անկախ սոցիալ-էկոլոգիական նախաձեռնության կողմից

Комментарии