Աղբահանության անբավարար վիճակը


Աղբահանությունը դարձել է ՀՀ համար գլոբալ խնդիր՝  սկսած մայրաքաղաք Երևանից, մինչև երկրի  ամենահեռավոր գյուղը: Աղբավայրերը գնալով շատանում են մշակման ենթակա հողատարածքների հաշվին: Կենցաղային աղբը  օրերով կուտակված է մնում և հատկապես ամառային ամիսներին դառնում է նպաստավոր միջավայր ախտածին մանրէների , ճանճերի, ինչպես նաև առնետների, մկների, թափառող կենդանիների բազմացման համար: Նման իրավիճակներում հիմնականում տուժում են համայնքների բնակիչները:
Ըստ հետազոտությունների, թափոնների նեխման արդյունքում առաջանում են գարշահոտ գազեր՝ ամոնիակ, ծծմբաջրածին, կրեոզոլ,մերկապտան և այլն: Առավել մեծ վտանգ է ներկայացնում աղբի այրումը: Այրման միջոցով աղբը ոչնչացնելիս արտաքին միջավայր են արտանետվում բազմաթիվ վնասկար միացություններ, որոնք օդից, ջրից, սննդից անցնում են մարդու օրգանիզմ և ազդում էնդոկրին , իմունային, նյարդային, վերատադրողայկան ֆունկցիաների վրա, առաջացնում չարորակ ուռուցքներ, բնածին արատներ, չբերություն և այլ հիվանդություններ:
Աղբահանությունը, որպեսզի իրականացվի առավել գրագետ և միջավայրի համար ոչ վնասկար պայմաններ առաջացնելով, անհրաժեշտ է աղբը թափել տարանջատված վիճակում:
Ըստ էության,  գոյություն ունի աղբից ազատվելու  երկու տարբերակ. ոչնչացում և օգտագործում:
Փաստացի ՀՀ-ում  երկու տարբերակներից և ոչ մեկը պատշաճ չի իրականացվում:
Օրենքը սահմանունմ է,  որ աղբահանությունը և սանիտարական մաքրումը պարտադիր և պարբերաբար իրականացվող աշխատանքներ են` օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի պահանջների պահպանմամբ, բայց ցավոք մենք տեսնում ենք, որ այն չի պահպանվում:
Աղբահանության անընդւնելի վիճակը քննարկման առարկա է եղել թե նախորդ և թե ներկայ կառավարությունների առաջին դեմքերի մակարդակով: Նշենք որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ուղիղ եթերներից մեկի ժամանակ հայտարարեց , որ Երևանում աղբահանություն   իրականացնող «Սանիտեթ» ընկերությունը ակնհայտորեն ձախողում է աղբահանության գործընթացը: Իսկ Գեղարքունիքի մարզ այցելության ժամանակ անդրադառնալով այս խնդրին ասել էր . «Ես, ամեն անգամ մարզ գնալիս, երբ մեքենայի պատուհանից նայում եմ, իսկական ցավ եմ ապրում, որովհետև մեր հայրենիքը, մեր սրբազան հայրենիքն աղբի մեջ կորած է: Եվ նույնն էլ այսօր առավոտից՝ պատուհանից նայում եմ ու շատ մեծ աղբ եմ տեսնում: Այս խնդիրը պետք է լուծվի կառավարության և քաղաքացու համատեղ պատասխանատվությամբ»: Չնայած նման մակարդակով խնդրի մասին բարձրաձայնումներին աղբահանության հարցը մնում է չլուծված:



“Youth Empowerment” ծրագիրն իրականացվում է NESEHNUTÍ - Անկախ սոցիալ-էկոլոգիական նախաձեռնության կողմից




Комментарии