Փաստերի ստուգում․ shamshyan.com-ի հոդվածի

www.shamshyan.com -ը նոյեմբերի 19-ին հրապարակել է մի հոդված «ՀՀ ԱԺ ընտրությունների պատգամավորի թեկնածու է առաջադրվել Լոռու մարզում հեղինակություն ունեցող փոխմարզպետ Արամ Խաչատրյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ» վերնագրով։
Հոդվածում անդրադարձ է կատարվում Արամ Խաչատրյանի անցած ուղուն։
Հոդվածի վերջում գրված «Բազմաթիվ սոցհարցումները ցույց տվեցին, որ նրա ջանքերն ապարդյուն չեն անցել, և Ա. Խաչատրյանը շարունակում է ժողովրդականություն վայելել, և լոռեցիները պատրաստակամություն հայտնեցին տալու նրան իրենց վստահության քվեն» վստահություն չի ներշնչում, քանի որ չի նշվում, թե ի՞նչ սոցհարցումներ են արվել, ե՞րբ, որտե՞ղ, ովքե՞ր են մասնակցել և թե ո՞վ է արել այդ սոցհարցումները։
Որևէ որոնողական համակարգում հնարավոր չեղավ գտնել հրապարակված հետազոտություն կամ հարցում, որն առընչվեր այս թեմային, կամ առանձին անդրադարձ աներ Արամ Խաչատրյանի վարկանիշի ճշգրտմանը։


Комментарии