Քաղաքացիական հասարակության օրվա նախաձեռնող խորհրդի 1-ին հանդիպման ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Վայր: <ՀԿ Կենտրոն> ՔՀԶ հկ-ի ռեսուրս կենտրոն, ք. Վանաձոր ՆԺդեհի 14, /Սոցիալականի 4-րդ հարկ, 414 սենյակ/ հասցեում
Մասնակիցներ: Արփինե Հակոբյան /<ՀԿ կենտրոն> ՔՀԶ հկ/
Հերմինե Գասպարյան/<ՀԿ կենտրոն> ՔՀԶ հկ/
Արմինե Զաքարյան /<Խաղաղության
Երկխոսություն> հկ/
Արմինե Զաքարյան /<Խաղաղության
Երկխոսություն> հկ/
Հրանտ Այվազյան /<Լոռու Զարգացման կենտրոն> հկ/
Նունե Ջոմարդյան /<Սոցիալ-տնտեսական և իրավական
բարեփոխումների կենտրոն> հկ /
Հովհաննես Ղազարյան /<Ոսկե Միջին> հկ/
Հայարփի Էդիլյան /<Հույս և օգնություն> հկ/
Հասմիկ Պողոսյան /<Հույս և օգնություն> հկ/
Անի Վարդանյան /ՀՍԻԿ/
Վահե Դանիելյան /ՀՍԻԿ/
Սիլվա Խաչատրյան /Մտավորական կանայք> հկ/
Քննարկված հարցեր:
1. ՔՀ օրվա նախնական օրակարգի բոլոր կետերի քննարկում`
· <Քաղաքացիական հասարակությունն իմ աչքերով> լուսանկարչական մրցույթի լուսանկարների ցուցահանդես, հաղթողների պարգևատրում:
· Վանաձորի ավագ դպրոցներում հայտարարվող <Ինչ կարող եմ անել իմ համայնքի համար> թեմայով շարադրությունների մրցույթի ամփոփում, հաղթողների պարգևատրում:
· Տարբեր ֆիլմերի, սոցհոլովակների ցուցադրություն` հասարակական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ:
· Ֆլեշմոբ
· Եզրափակիչ համերգային ծրագիր
Հանդիպումը վարեց <ՀԿ կենտրոն> ՔՀԶ հկ-ի ղեկավար Արփինե Հակոբյանը ` ներկայացնելով օրվա գաղափարը, նախագիծը, այնուհետև քննարկում ծավալվեց օրակարգային բոլոր կետերի շուրջ առանձին-առանձին:
Նեկաների կողմից հավանության արժանացավ Քաղաքացիական հասարակության օրը Վանաձորի Սայաթ-Նովայի անվան այգում նշելու գաղափարը:
Որոշվեց`
Նամակ ուղարկել քաղաքապետ Ս. Դարբինյանին` տեղեկացնելու և հնարավոր աջակցություն ստանալու նպատակով:
Լուսանկարչական մրցույթի կազմակերպման հետ կապված որոշվեց`
1. Նկարների ընդունման վերջնաժամկետը երկարացնել` նախնական սահմանված սեպտեմբերի 5-ը դարձնելով սեպտեմբերի 10
2. Լավագույն նկարների ընտրության համար ձևավորել հանձնաժողով /մինչև սեպտեմբերի 7-ը/
3. Նկարները ուղարկել հանձնաժողավի անդամների էլ. Փոստերին /սեպտեմբերի 11/
4. Կատարել լավագույն երեք նկարների ընտրություն /սեպտեմբերի 12/
5. Լավագույն երեք նկարների հեղինակներին տրամադրել գումարային մրցանակներ
6. Տպել դիպլոմներ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի համար <ՀԿ Կենտրոն> ՔՀԶ հկ-ի և նախաձեռնող խմբի անունից
7. Այգի մտնողներին կպչուն թերթիկներ բաժանել, որոնց միջոցով կքվեարկեն այս կամ այն նկարի օգտին` <Հանդիսատեսի համակրանք> անվանակարգում հաղթողին որոշելու համար:
Շարադրությունների մրցույթի կազմակերպման հետ կապված որոշվեց`
1. Հայտարարել Վանաձորի ավագ դպրոցներում /սեպտեմբեր 5,6/
2. Ձևավորել հանձնաժողով լավագույն 3 շարադրություններն ընտրելու նպատակով /մինչև սեպտեմբերի 7/
3. Դպրոցներից հավաքել շարադրությունները /սեպտեմբերի 13/
4. Լավագույն 3 շարադրությունների ընտրություն /սեպտեմբերի 14/
5. Տպել դիպլոմներ /պատվոգիր?/
6. Լավագույն 3 շարադրությունները կարդալ սեպտոմբերի 18-ին` տոնական միջոցառման ժամանակ
Տարբեր ֆիլմերի, սոցհոլովակների ցուցադրության վերաբերյալորոշվեց`
1. Հասարակական կազմակերպություններից հավաքագրել տեսանյութեր և սոցիալական հոլովակներ /մինչ սեպտեմբերի 15/
2. Դիմել <Ինտերնյուս> կազմակերպությանը` ակնկալելով ձեռք բերել սոցհոլովակներ /մինչև սեպտեմբերի 15/
3. նախապես դասակարգել, որոշել հերթականությունը /սեպտեմբերի 16/
4. Հկ-ներին առաջարկել հանդես գալ այդ օրը` նախընտրած ֆորմատով, սակայն նախապես տեղյակ պահել, որպեսզի կատարվի տարածքի և ռեսուրսների բաշխում /սեպտեմբերի 15/
Ֆլեշմոբի թեմայի, նախատեսվող գործողության և այլ կազմակերպչական հարցերի շուրջ առաջարկվեց ներկաներին մտածել և առաջարկություններով հանդես գալ ընթացքում կամ հաջորդ հանդիպման ժամանակ:
<ՀԿ կենտրոն> ՔՀԶ հկ-ն կհամակարգի և կզբաղվի ֆլեշմոբի կազմակերպչական հարցերով, սակայն բոլոր մտքերն ու առաջարկությունները շատ կարևոր են: Եզրափակիչ համերգային ծրագրի կազմակերպչական հարցերի հետ կապված որոշվեց`
1. Դիմել քաղաքապետարան` տեխնիկական աջակցություն ստանալու նպատակով,
2. Կապ հաստատել Վանաձորում գործող երաժշտական խմբերի հետ և առաջարկել ելույթներ ունելալ Քաղաքացիական հասարակության օրվան նվիրված միջոցառման ընթացքում:
3. Երաժշտական խմբերի անունները դեռևս հստակեցված չեն /առաջարկ եղավ դիմել Վանաձորի ռոք խմբերին կամ Երգի պետական թատրոնին կամ մշակութային օջախներին, սակայն վերջնական որոշում չկայացվեց/: Սպասում ենք առաջարկների:
Կազմեց` Հերմինե Գասպարյանը /<ՀԿ Կենտրոն> ՔՀԶ հկ-ի Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագրի
/ԻՆՖՈՏԱՆ/ համակարգող
/ԻՆՖՈՏԱՆ/ համակարգող
29.08.2011թ.
__________________________________________________________
Комментарии
Отправить комментарий