ՔՆԵԼ..ԹԵ ՉՔՆԵԼ



Այսօր ավելի հաճախ կարելի է հանդիպել երիտասարդների, որոնք բողոքում են անքնությունից
Բազմաթիվ անքուն գիշերներ, որոնք արդեն հոգնեցրել ենդու գիտես, որ վաղը կարևոր օր է, պետք է քնես, որ թարմ լինես, առողջ տեսք ունենաս: Քեզ հարկավոր է ուժերդ կենտրոնացնել, բայց չի ստացվում. պառկում ես, ամուր փակում աչքերդ, փորձում քնել , իսկ մտքերդ հեռուն են սլանում, ու կանխել նրանց ազատ թռիչքն անկարող ես: Ինչ անել?
  Քունը օրգանիզմի հարաբերականորեն հանգիստ վիճակն է, որը խիստ անհրաժեշտ է  մարդուն: Օրգանիզմում մի շարք ֆիզիոլոգիական գործընթացներ տեղի են ունենում միայն քնած ժամանակ. վերականգնվում են բջիջները. թուլանում են մկաննները, կարգավորվում են սրտի աշխատանքն ու արյան շրջանառությունը:
 Եթե առանց սննդի կարելի է ապրել մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ, ապա առանց քնելու 2 օրից ավելի անհնար է դիմանալ: Երկարատև անքնությունը օրգանիզմում կարող է լուրջ խնդիրներ առաջացնել` ընդհուպ մինչև հոգեկան խանգարումներ: Հետևաբար առողջ քունը շատ կարևոր  է:
Մի քանի օգտակար խորհուրդներ անքնությունը հաղթահարելու համար.
  1.  Ամենակարևոր պայմաններից մեկը լավ օդափոխված սենյակն է, ուստի քնելուց առաջ լավ կլինի օդափոխել այն:
  2. Կարևոր է նաև ճիշտ գիշերազգեստի ընտրությունը,այն պետք է լինի ազատ և հարմարավետ:
  3. Քնելուց առաջ կարելի է մի քանի անգամ թափահարել բարձը, այն պետք է լինի հարթ մակերեսով, փափուկ և փոքր:
  4. Մեկ բաժակ կաթը կօգնի Ձեզ լիցքաթափվել և հանգիստ քնել:
  5. Քնելուց առաջ չի կարելի ուտել: Կուշտ փորով կերած մարդը երկար ժամանակ չի կարող քնել:
  6. Մինչ անկողին մտնելը մի քանի մարմնամարզական վարժություններ կատարել, որոնք, սակայն, մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածություն չպետք է պահանջեն:
  7. Մի’ մոռացեք հրաշագործ խոտաբույսերի` գայլուկի, խորդենու, խնկածաղկի, դափնու, թփակաղնու մասին. կարելի է դրանք հավաքել ու դնել բարձի տակ կամ կախել գլխավերևում:
  8. Քնելուց առաջ խորհուրդ չի տրվում երկար ժամանակ հեռուստացույց դիտել, մանավանդ սարսափ ֆիլմեր: Դրանք կարող են վերածնվել ձեր երազներում:
  9. Շատերը քնելուց առաջ գիրք են կարդում, սակայն դրանով հոգնեցնում են աչքերը: Ավելի լավ է թերթել սիրած ամսագիրը` գունավոր նկարներով և սիրելի թեմաներով:
  10. Եթե այս ամենից հետո դեռ չես կարողանում քնել, ՔԵզ ՄԻ' ՏԱՆՋԻՐ, պարզապես մի քնիր: Դա նշանակում է, որ էությամբ առավել ակտիվ ես գիշերային ժամերին, օգտագործիր այդ ժամերը կարևոր գործեր կատարելով. ասենք կարդա առաջիկա քննությանդ թեմաները, կամ դասվորիր դարակդ, կամ այն ինչ կարող ես անել` չխանգաչելով հարևան սենյակում քնած մարդկանց
Իրականում, օրգանիզմն ինքը կթելադրի ինչ անել, այն ավելի լավ գիտի ինչ է անհրաժեշտ իրեն, պարզապես պետք է լսել նրան…  


 ԲԱՐԻ  ԳԻՇԵՐ և ԲԱՐԻ ԵՐԱԶՆԵՐ
 Վիոլետա

Комментарии