ՖԼԵՇՄՈԲ` Երիտասարդական Կամավորության Համաշխարհային Օրվան նվիրված/վիդեո/

Երիտասարդական Կամավորության Համաշխարհային Օրն աշխարհի ամենամեծ ամենամյա կամավորական իրադարձությունն է: Ամեն տարի այս օրը միլիոնավոր երիտասարդներ միանում են` իրենց համայնքների բարելավման նպատակով:Տարբեր երկրներում անց են կացվում տարբեր միջոցառումներ`ոգևորելու և նոր շունչ տալու կամավորություն ասվածին և այն մարդկանց,ովքեր ջանասիրաբար, սեփական կամքով ու նախաձեռնությամբ օգնում և  ավելի հետաքրքիր են դարձնում իրենց համայնքի առօրյան:
 <<ՀԿ Կենտրոն>> ՔՀԶ ՀԿ-ի կամավորները` ի դեմս Վանաձոր Ինֆոտուն և Երիտասարդական Բանկ ծրագրերում ներգրավված երիտասարդների, նախաձեռնել էին ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ նվիրված ֆլեշմոբ, որը տեղի ունեցավ ապրիլի 22-ին Վանաձորի Հայքի հրապարակում: 
Նախաձռնությանը միացել էին բազմաթիվ ակտիվ երտասարդներ և կամավորներ տարբեր կազմակերպություններից և խմբերից, որոնց շնորհիվ ֆլեշմոբը հաջող ու տպավորիչ ընթացք ունեցավ: Ճիշտ է, ինչպես յուրաքանչյուր նախաձեռնություն, այս մեկն էլ հանդիպեց շատ խոչընդոտների և կարծրատիպերի, բայց ակտիվիստերին դա չխանգարեց  գործել համարձակ և անկոտրուն:
Վառ գույներ, պայծառ դեմքեր, համառություն ու միասնականություն. այս ամենը բնորոշ էր Կամավորությանը նվիրված ֆլեշմոբին, որը հաստատ ինքնանպատակ չէր, այլ ընդգծում էր գաղափարի կարևորությունն ու երիտասարդների հավաքական ուժի կարողությունը: 

Ինչպես նշում էին ֆլեշմոբի մասնակիցները այն անցավ շատ ուրախ և հետաքրքիր, ու հատկապես, որ վանաձորցի երիտասարդների հիմնականում միապաղաղ առօրյայում այս օրն առանձնացավ իր յուրօրինակությամբ ու վառ տպավորություններով: Իսկ եթե ոմանք չհասցրեցին մասնակցել,մի հուսահատվեք,ամեն ինչ դեռ առջևում է .. 
Իսկ նախաձեռնողները հատուկ շնորհակալություն են հայտնում Խաղաղության Երկխոսություն հկ-ի, Վանաձորի YMCA-ի, Գուգարաց Թեմի Երիտասարդական Կազմակերպության, ՎՊՄԻ-ի ուսխորհրդի, Թռիչք հկ-ի ակտիվիստներին և բոլոր-բոլոր մասնակիցներին:



Комментарии

  1. Ապրեք ժողովուրդ, ես հպարտանում եմ ձեզանով, ափսոս Երեւանում էի, թե չէ ես էլ մեծ հաճույքով կմիանայի Ձեր ֆեշմոբին:

    ОтветитьУдалить

Отправить комментарий