Մեկնարկում է «ԲարՔեմփ Երևան 2012»-ը


Մոտ 1000 ՏՏ մասնագետճարտարագետներծրագրավորողներբլոգերներօն-լայն լրագրողներ և սոցիալական ցանցերի ակտիվիստներհունիսի 9-10-ը կհավաքվեն Երևանում մասնակցելու «ԲարՔեմփ Երևան 2012» թվով չորրորդ ոչ պաշտոնական կոնֆերանսինԵրևանում,Ամերիկյան Համալսրանի Փարամազ Ավեդիսյանի մասնաշենքում անցկացվող ոչ պաշտոնական կոնֆերանսի մասնակիցները կքննարկենտարածաշրջանում և աշխարհում համացանցային տեխնոլոգիաներիսոցիալական մեդիայի զարգացումները:
ԲարՔեմփը միջոցառումներ կազմակերպելու ձևաչափ էորն առաջին անգամ կիրառվել է 2005թ-ին ԱՄՆ-ում՝ Սիլիքոն Վելլեյումև հետոստացել է լայն տարածում ամբողջ աշխարհում։ Այն նաև անվանում են (չ)կոնֆերանսքանի որ միջոցառումն անցնում է ոչ ֆորմալմթնոլորտումինչը ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում։
ԲարՔեմփի փիլիսոփայությունը հետևյալն էմասնակիցներն իրենք և զեկուցումներ են անումև քննարկում դրանք։ Հակառակ ավանդականկոնֆերանսի՝ այստեղ օրակարգը ձևավորվում է մասնակիցների կողմից և վերջնական տեսք է ստանում միայն միջոցառման բացումից հետո.մասնակիցները գրատախտակի վրա ըստ ժամերի դասավորում են իրենց զեկուցումների թեմաները։
«ԲարՔեմփ Երևան 2012»-ի արդեն հաստատված հովանավորներն ու աջակիցներ են Օրանժ ընկերությունըԻնտերնյուսը՝ Լրատվությանայլընտրանքային ռեսուրսներ ծրագրի շրջանակներումՅուԷսԷյԱյԴիի ֆինանավորմամբ:
«Մեզ հետաքրքիր է բարքեմփային շարժումըքանի որ այն մարդկանց այլընտրանքային լրատվության ռեսուրսների հնարավորություններն ուզարգացումները անկաշկանդ մթնոլոտում քննարկելու հնարավորություն է տալիսԲարքամփի ձևաչափի օգնությամբ երիտասարդները,որոնց մեծ շատ են նաև լրագրողները տեղեկանում են ինտերնետային տեխնոլոգիաների վերջին զարգացումներին»,- ասում է Մամուլիաջակցության Ինտերնյուս հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը:
(չ)կոնֆերանսին մասնակցելու համար կարելի է գրանցվել Բարքամփ Երևանի կայքում՝ www.barcamp.am:
Բարքամփ Երևանը կարելի է գտնել Ֆեյսբուքում` https://www.facebook.com/barcampevn, Թվիթերում հետևելով` @barcampam և գրառումներանելով #barcampevn12 հեշթեգով:
Միջոցառման կայքը` http://barcamp.am/
Նախորդ տարիների ԲարՔեմփերի տեսահոլովակներ`

Комментарии