՛՛ՀԿ Կենտրոն՛՛ ՔՀԶ ՀԿ-ն և ՔԶՀՀ-ն Եվրապայի օրվա շրջանակներում ներկայացրին իրենց համատեղ ծրագիրը


1950թմայիսի 9-ն էր, երբ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ռոբերտ Շումանը ներկայացրեց կազմակերպված Եվրոպայի կառուցման իր տեսլականը: Այս օրվանից սկսած յուրաքանչյուր տարի նշվում է Եվրոպայի օրը մի շարք միջոցառումների և տոնակատարությունների միջոցով:
Այս տարի՝ մայիսի 12-ինԵվրոպական միության պատվիրակության նախաձեռնությամբ մեծ հանդիսավորությամբ նշվեց  Եվրոպայի օրը: Կազմակերպվել էին միջոցառումներ, որոնց թվում՝ ԵՄ պատվիրակության կողմից ֆինանսավորվող ծրագրերի ներկայացում-ցուցահանդես, մշակութային միջոցառումներ՝ լիտվական և հունական ժողովրդական երգերի կատարում, լիտվական, լեհական պարեր, վիկտորինա, եվրոպական խոհանոցի համտես, ֆրանսիական կարաոկե և այս ամենը եզրափակվեց տոնական մեծ համերգով:
Տոնական միջոցառումներին իր անմիջական մասնակցությունն ունեցավ նաև ՀԿ Կենտրոն՛՛ ՔՀԶ ՀԿ-ն իր ևՔաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ -ի կողմից իրականացվող ՛՛Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. Հարստություն բազմազանության միջոցով՛՛ ծրագրով: Ծրագիրը իրականացվում է ուկրաինական գործընկեր ՛՛ԳՈՒՐՏ՛՛ ռեսուրս կենտրոնի հետ համատեղ, ԵՄ ֆինանսական աջակցությամբ:
Ծրագրի նպատակն է ապահովել մշակութային բազմազանությունը և աջակցել ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպանմանը` հզորացնելով Հայաստանում և Ուկրաինայում տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մշակութային կառույցների ղեկավարների կարողությունները:

ՔԶՀՀ-ն և ՛՛ՀԿ Կենտրոն՛՛ ՔՀԶ ՀԿ-ն ներկայացան հանրությանը ծրագրի մասին տեղեկատվական թերթիկներով, ծրագրի պաշտոնական մեկնարկի զեկույցով, ծրագրի պաստառով, ՔԶՀՀ-ի օրացույցներով և գրիչներով, իսկ գեղեցիկ նարնջագույն վարդերը և գունազարդ կոնֆետները զարդարում էին ծրագրի տաղավարը՝ դրան հաղորդելով էլ ավելի տոնական տեսք:
Հյուսիսային պողոտան մարդաշատ էր, կային նաև հյուրեր, այդ թվում՝ ՀՀ-ում Եվրոպական երկրների դեսպաններ, դեսպանությունների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց հետ ներկաները հնարավորություն ունեին շփվելու և ուղղելու իրենց հուզող հարցերը ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին: Ավելի քան 200 մարդ ստացավ ծրագրի մասին տեղեկատվական թերթիկներ:
Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց էլ. մամուլում:



It was on May 9th, 1950 when French Foreign Minister, Robert Schumann presented his proposal on the creation of a united Europe, necessary for peaceful relations and development.  Since then every year the Europe Day is marked with festive events.
This year the Europe Day celebration was organized on May 12.. The EU delegation to Yerevan has organized a series of festive events, that included: EU funded projects information fair, cultural events, Lithuanian and Greek folk songs, polish dances, quiz, European cuisine testing, French karaoke and at the end a great concert. 
“NGO Center” CSD NGO together with its partner CDPF took part at the festive events, presenting “Equal Opportunities for National Minorities and Disadvantaged Groups. Richness through Diversity” project. The project is being implemented jointly with Ukrainian partner “GURT” resource center and with the financial support of EU delegation. The aim of the Project is to develop cultural diversity and support the culture of national minorities by strengthening the capacities of local authorities, CSOs, managers of cultural institutions in local communities of Ukraine and Armenia.
CDPF and “NGO C” CSD NGO  presented to the wide public the information leaflets of the projects, the summary report of the project kick-off event, project poster, CDPF calendars and pens together will all this promotional materials the project booth was decorated by beautiful roses and colorful sweets, giving the booth more festive look. 
The Northern Avenue, where the events took place, was crowded. Among the visitors were ambassadors of European countries, European embassiesand international organizations’ representatives, with which the audience had a chance to communicate on EU-Armenian relations. More than 200 people received information leaflets about the project.
The event was widely covered by on-line media. Here are the links:

Комментарии