ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
“ՀԿ Կենտրոն”
ՔՀԶ ՀԿ, Վանաձոր 2012
2012 թ. օգոստոսի 1-ին
“ՀԿ Կենտրոն” ՔՀԶ ՀԿն կիրականացնի “ՏԻՄ-երի կարողությունների զարգացում”
վերապատրաստման դասընթացը:
Դասընթացը կվարի Ազգային
Ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Կներկայացվեն հետևյալ թեմաները`
·
ՏԻՄ-ի օրենսդրության ընդհանուր նկարագիր
·
Վարչական
(կադրերի) կառավարում
·
Պետական
և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերություններ, վարչական հսկողություն
ՏԻՄ-երի նկատմամբ
Դասընթացը
տեղի կունենա “ՀԿ Կենտրոն”-ի ՏԻՄ-երի վերապատրաստման դահլիճում: Կմեկնարկի ժամը
11:00-ին և կավարտվի 17:00-ին:
“ՏԻՄ-երի
կարողությունների զարգացման” ծրագրի մասնակիցներն են`
Մարալիկ համայնքի ղեկավարը, Մարալիկ համայնքի աշխատակազմի ղեկավարը, Ալավերդի համայնքի ղեկավարը Լուկաշին
համայնքի ղեկավարը, Դեբեդ համայնքի ղեկավարը, Դեբեդ համայնքի աշխատակազմի ղեկավարը,
Դեբեդ համայնքի գործավարը, Դեբեդ համայնքի հողաշինարարը:
Комментарии
Отправить комментарий