Սահմանադրության օր
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ 1995 թ. հուլիսի 5-ին անցկացվեց համաժողովրդական հանրաքվե ՀՀ Սահմանադրության հաստատման համար: Այն հետագայում փոփոխվեց 2005 թվականի նոյեմբերի 27-ին համապետական հանրաքվեով: Մեր հասարակությունը գրեթե միաձայն ընտրեց սահմանադրական հանրապետության ուղին` վերահաստատելով իր վճռականությունը շարունակել պետականության կայացման, անկախության ամրապնդման և իրավական, սոցիալական և ժողովրդավարական պետություն դառնալու կարևորագույն գործը, ինչն ամրագրված է 1991թ. Հայաստանի անկախության հռչակագրում:
Սահմանադրությամբ վերջնականապես Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն` հստակորեն տարանջատվեցին իշխանության երեք ճյուղերի (օրենսդիր, գործադիր և դատական) գործառույթները, մարդու և քաղաքացու իրավունքները և ազատություններն ամրագրվեցին երկրի մայր օրենքով:
Շնորհավորում եմ բոլորիս այս օրվա առթիվ:
Комментарии
Отправить комментарий