Ինտերնյուս Մամուլի աջակցության հասարակական կազմակերպությունը միջին եւ ավագ դպրոցների ուսուցիչներին համար կազմակերպում է «Մեդիա գրագիտություն» ծրագիրը:
Ուսուցիչները անցնում են համապատասխան մասնագիտական վերապատրաստում «Մեդիա գրագիտություն» առարկայից, որը կարող են դասավանդել իրենց դպրոցներում փորձնական-կամավոր սկզբունքով:
Հոկտեմբերի 20-22-ը "ՀԿ Կենտրոն"ի Վանաձոր Ինֆոտունը հյուրընկալում է վերոհիշյալ դասընթացը: Ներկա են ուսուցիչներ Լոռվա մարզի տարբեր շրջաններից:
Դասընթացավարներն են Մեսրոպ Հարությունյանը, Վարդան Մարտիրոսյանը, Հարություն Մանսուրյանը, Գեղամ Վարդանյանը, Տիգրան Հակոբյանը, Լուսինե Գրիգորյանը:
Комментарии
Отправить комментарий