«Mardamej: Reload 2012» սոցիալական նորարարության ճամբար

«Mardamej: Reload 2012» սոցիալական նորարարությունը սոցիալական խնդիրները նոր գործիքներով լուծելու մեթոդ է: Սոցիալական նորարարութան ճամբարը մեկտեղ է բերում մարդկանց, գաղափարներ և թվային տեխնոլոգիաներ՝ առցանց սոցիալական նորարարություններ ստեղծելու համար: Օնլայն աշխարհը հսկայական ներուժ ունի, որ կարող է փոփոխությունների բերել իրական կյանքում։

2012թ. «Մարդամեջը» միտված է լինելու հակակոռուպցիոն խնդիրների նորարար լուծումների մշակմանը։

Երկրորդ սոցիալական նորարարության ճամբարը տեղի կունենա նոյեմբերի 23-25, Ծաղկաձորում։

Եթե ձեզ հետաքրքրեց նորարարության ճամբարը, ապա հրավիրում ենք Վանաձոր Ինֆոտուն ավելի մանրամասն ծանոթանալու պայմաններին և հնարավորություններին հոկտեմբերի 5-ին ժ. 16:15, "ՀԿ Կենտրոն" գրասենյակ (Նժդեհի 9/2ա, Վանաձոր):

Комментарии