ankashar.am -ը այս անգամ Վանաձորում

 Հոկտեմբերի 20-ին ՛՛ՀԿ Կենտրոն՛՛ ՔՀԶ Հկ –ում տեղի ունեցավ ankashar.am կայքի շնորհանդեսը: Կայքի հիմնադիր Դադալյան Դավիթը մանրամասնորեն ներկայացրեք կայքը,կատարվող ֆունկցիաները և այլ հետաքրքիր մանսրամասներ
Տեղեկացնենք, որ կայքը ստեղծվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Եվրասիա Համագործակցություն հիմնադրամի համաֆինանսավորմամբ ԵՀՀ-ի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ  <<Լրատվության Այլընտրանքային Ռեսուրսներ>> ծրագրի շրջանակներում:  Չնայած այն բանին, որ հարթակն ունի 1 տարվա պատմություն,այն արդեն իսկ մեծ տարածում ունի երիտասարդների և ուսանողների շրջանում: Կայքի նպատակն է առցանց տարբերակով բարձրաձայնել կոռուպցիան, պաշտոնական դիրքի չարաշահումը, բյուջեի վատնումը, կառուցվածքային թերությունները և այլ խնդիրներ կրթական ոլորտում: Հիմնադիր Դավիթ Դադալյանը հավաստիացրեց,որ այն իսկապես ծառայում է իր նպատակին և շատ

 խնդիրներ ստացել են իրենց լուծումները շնորհիվ ankashar.amի:

Հիշեցնենք, որ յուրաքանչյուր ուսանող,ով ունի վերը նշված խնդիրներից, կարող է ահազանգել անկաշառին և փորձել հնարավորինս չափ գտնել պատասխանը: Չմոռանանք,որ ապագայում  մեր կողմից անտեսված խնդիրները կարող են խաթանել մեզ առաջ շարժվելու համար,ուստի եղեք ավելի աչալուրջ ձեզ վերաբերող հարցերում և այն կրթությանը,որը դուք ստանում ենք:

Комментарии